Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչու՞ են ամուսինները դավաճանում միմյանց. 7 փաստ դավաճանության մասին, որ կփոխեն այս երևույթի մասին ձեր ունեցած պատկերացումները

LIFE

Դավաճանության թեման մեր օրերում հաճախ է օգտագործվում տարբեր գեղարվեստական ֆիլմերում ու գրքերում, որոնցում այն ներկայացվում է կա՛մ որպես հուսահատության քայլ, կա՛մ որպես իրական սիրուն գտնելու նոր նախաձեռնություն, կա՛մ էլ որպես ստորություն ու անհարգալից վերաբերմունք: Սակայն մենք առաջարկում ենք թողնել էմոցիոնալ մոտեցումներն ու ծանոթանալ գիտնականների կողմից առաջ քաշված մի քանի փաստի, որոնք այս երևույթին այլ աչքերով նայելու հնարավորություն կտան: 

1. Սոցիալական ցանցերը նպաստում են դավաճանությունների աճին

 

Այնպիսի սոցիալական ցանցեր, ինչպիսիք են Ֆեյսբուքն ու Ինստագրամը ավելի են նպաստում դավաճանությունների աճին, քանզի դրանք շփումն ու գայթակղությունները դարձնում են շատ ավելի հասանելի և ամուսիններին թույլ են տալիս ազատություն տալ իրենց ցանկություններին: Հետազոտողները վստահեցնում են, որ սոցիալական ցանցերը դավաճանությանը նպաստող ամենակարևոր գործիքներից են։ 

2. Ամուսինները մեծ մասը վաղ թե ուշ դավաճանում է

Կանանց 50 և տղամարդկանց 60 տոկոսը վաղ թե ուշ դավաճանելու է իր կողակցին: Այս մասին հայտնել են Բրիտանացի գիտնականները, ովքեր հետազոտական մի քանի աշխատանքների արդյունքում եկել են այդ եզրակացության։ Հետաքրքրական է, որ դավաճանողների թիվը գնալով աճում է և 2 անգամ գերազանցում 10 տարի առաջ գրանցված ցուցանիշներին:

3. Որքան ցածր է տղամարդու ձայնի տեմբրը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա կդավաճանի

Այս առաջին հայացքից անսովոր փաստը ունի հետևյալ բացատրությունը: Գիտնականները վստահ են, որ ցածր տեմբրով տղամարդիկ ավելի հաճախ են գրավում կանանց ու այդպիսի կանայք անգամ պատրաստ են նրանց հետ թեկուզ կարճաժամկետ արկածներ ունենալ: Այս է պատճառը, որ ցածր տեմբրով տղամարդկանց կանայք շատ ավելի ուշադիր են իրենց կողակցի հանդեպ` ամեն րոպե սպասելով դավաճանության որևէ նշանի:

4. Դավաճանությունը բաժանությունների 65%-ի պատճառն է հանդիսանում

 

Զույգերի մեծ մասը չի կարողանում հաղթահարել դավաճանությունն ու բաժանվում է: Նրանց միայն աննշան տոկոսն է կարողանում հաղթահարել այդ ցավն ու շարունակել ամուր պահել ամուսնությունը:

5. Մինչև 25 տարեկան երիտասարդներն ավելի հաճախ են դավաճանում

 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 25 տարեկանից ցածր երիտասարդներն ավելի հաճախ են դավաճանում: Սա հոգեբանները պայմանվորում են սեռական անբավարարվածությամբ: Այդ է պատճառը, որ որքան հասուն տարիքում ամուսնանա զույգը, այնքան ավելի հավանական կլինի, որ ամուսիններն իրար չեն դավաճանի։ 

6. Ռոք երաժշտություն լսողներն ավելի հաճախ են դավաճանում

 

Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ դավաճանության հակված ամուսինների մեծամասնությունը լսում է ռոք երաժշտություն: Հետաքրքիր է, որ հոգեբանների կարծիքով երաժշտական ճաշակն, իրոք, կարող է ազդել դավաճանության վրա: Իռլանդիայում, օրինակ, դավաճան ամուսինների մեծ մասը նախընտրում է քանթրի երաժշտություն:

7. Դավաճանողները սիրում են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքնին

 

Դավաճանության հակված ամուսինները սկսում են ավելի հաճախ ուշադրություն դարձնել իրենց արտաքնին: Նրանք հաճախակի են գնումներ կատարում խանութներից, մտածում իրենց օծանելիքի բույրի, մազերի խնամքի մասին: Նրանք գիտեն, որ գեղեցիկ ու խնամված լինելն իրենց կօգնի ավելի հեշտորեն զուգըկներոջ գտնել:

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank