Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող
SOCIETYՆոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել Արցախի Հանրապետության զինծառայող:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



