Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Սահմանադրական բարեփոխումները բացառում են քաոսային իրավիճակների առաջացման հնարավորությունները

POLITICS

 Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը հակադարձում է որոշ ընդդիմադիրների այն կարծիքին, թե բարեփոխումների ընդունումից հետո երկրում ստեղծվելու է անիշխանություն, քանի որ կարևոր որոշումների համար պատասխանատու է լինելու ոչ թե նախագահը, այլ պատգամավորները:

 «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Արմավիրի Մերձավան համայնքում բնակիչների հետ հանդիպմանը Հրայր Թովմասյանը նշեց, որ բացարձակապես սխալ է համարում նման դիրքորոշումը: «Գործող համակարգում ևս հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, պատասխանատու է բացառապես արտաքին քաղաքականության և պաշտպանության ու անվտանգության համար: Նախագահի կողմից երբեմն սոցիալ-տնտեսական, մշակութային հարցերին անդրադառնալը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող նախագահը նաև այն կուսակցության ղեկավարն է, որն ունի մեծամասնություն խորհրդարանում և ձևավորել է կառավարություն: Եթե այս պարագայում կարող է քիչ թե շատ հիմնավոր լինել, որ հանրապետության Նախագահն այդ խնդիրներին կարող է անդրադառնալ այլևս ոչ թե որպես երկրի ղեկավար, այլ կուսակցության ղեկավար, որը ձևավորել է կառավարություն, ապա այն դեպքում, երբ Նախագահը և խորհրդարանը կլինեն տարբեր, Նախագահն ընդհանրապես այդ հարցերին չի կարող անդրադառնալ և Սահմանադրությամբ, և փաստացի»,-բացատրեց Թովմասյանը:

Թովմասյանը մանրամասնեց, որ այն մոտեցումը, որ վարչապետը պատասխանատու է խորհրդարանի առջև, բնավ չի ենթադրում, թե սրանից հետո նաև լիազորություններն են փոխանցվում խորհրդարանին: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ կառավարման խորհրդարանական համակարգում վարչապետների լիազորությունները և պատասխանտվությունը մի քանի անգամ ավելի շատ են, քան կիսանախագահական համակարգում նախագահի պատասխանատվությունը: Եվ պատասխանատու լինել խորհրդարանի առջև բնավ էլ չի նշանակում, թե այդ լիազորությունները փոխանցվում են խորհրդարանին: Այս պարագայում կա հստակ պատասխանատո ւ՝ դա վարչապետն է և այն քաղաքական ուժը, որն ունի մեծամասնություն, ինչը չի կարող լինել կիսանախագահական կառավարման համակարգում»,- հավելեց Հրայր Թովմասյանը:

Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում քաոսային իրավիճակների առաջացման հնարավորությանը, ինչպես ժամանակին եղել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող մի քանի երկրներում, Թովմասյանն ընդգծեց, որ այդ խնդիրները սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագծով ևս կարգավորվել են: «Խոսքն այս դեպքում վարչապետին կոնստրուկտիվ անվստահություն հայտնելու մեխանիզմի մասին է, որի պարագայում դուք վարչապետին կարող եք հանել միայն նոր վարչապետ ընտրելու դեպքում: Դա այդ կայուն մեծամասնության ինստիտուտի ամրագրումն է, որ ի ժամանակ դու երաշխավորում  ես, որ ի սկզբանե որևէ քաղաքական ուժ, որը կարող է լինել կամ մեկ կուսակցություն, կամ մի քանի կուսակցությունների կոալիցիա, կարող է ստանձնել այդ պատասխանատվությունը: Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ առաջարկվող փոփոխություններով կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը չի կարող ամիսներ տևել: Այդ բոլոր խնդիրները պետք է սկսել և ավարտել ընդամենը 3 օրվա ընթացքում: Նաև նոր ձևավորված կառավարությունն ունի որոշակի ժամանակահատված իր ծրագրերն իրականացնելու համար և այդ ընթացքում ազատ է որոշակի պատասխանատ վության ենթարկվելուց»,- եզրափակեց  նա:

 

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR