Փոքր աղջիկը մահացել է, երբ նրա քույրն ու եղբայրը ջեռոցն են դրել երեխային
SOCIETYԵրկու 3-ամյա երեխաները, որոնց մենակ են թողել տանը, սպանել են իրենց 19 ամսական քրոջը՝ նրան դնելով ջեռոցն ու այն միացնելով-տեղեկացնում է Past.am-ը: Ջեյրա Թոմսոնին գտել են անցած շաբաթ տանը ծանր այրվածքներով: Երեխային վերակենդանացնելու փորձերն ապարդյուն են անցել: 3-ամյա երեխաներից մեկը պատմել է, որ իրենք Ջեյրային դրել են ջեռոցը, իսկ մյուսը միացրել է այն:
Հետաքննությունը ցույց է տվել, որ փոքրիկը ներսից հարվածել է ջեռոցի դռանը՝ փորձելով դուրս գալ: Փոքրիկի մայրը՝ Ռաքել Թոմսոնը, թողել էր իր 4 երեխաներին տանը մենակ (բոլորը 5 տարեկանից ցածր) ու ընկերոջ հետ գնացել պիցցա ու դեղեր գնելու: Նրանց դեմ մեղադրանք չի առաջադրվել:
Զույգը երեխաներին միայնակ է թողել առանց տատիկին զգուշացնելու, ով այդ նույն շենքում է բնակվել: Տիկին Թոմսոնը 7 ամսական հղի էր: 3 փրկված երեխաները այժմ հատուկ հսկողության տակ են գտնվում:



