Տաքսու «շուստրի» վարորդը փողը օդանավակայան տանելու փոխարեն յուրացրել էր
SOCIETYՆոյեմբերի 18-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին 45-ամյա մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Պռոշյան փողոցում «Նիսան» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդին տվել է 200.000 դրամ՝ «Զվարթնոց» օդանավակայան տանելու նպատակով, սակայն վերջինս յուրացրել է գումարը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը Դիլիջան քաղաքի 29-ամյա բնակիչ է, որը բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 26-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



