Ապակեմանրաթելային խողովակների արտադրությամբ զբաղվող մասնավոր ընկերությունը պետությունց արտոնություն ստացավ
SOCIETY«ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար ՀՀ կառավարության կողմից ստացավ մաքսատուրքից ազատման արտոնություն:
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- գործադիրի նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
«ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ-ն հիմնվել է 2011 թվականին և, ներկայացված հայտի համաձայն, արդեն մի քանի տարի գործունեություն է ծավալում և հանդիսանում է ապակեմանրաթելային խողովակներ արտադրող միակ ընկերությունը տարածաշրջանում: Արտադրանքի հիմնական սպառողներն են փոքր հիդրոէլեկտրակայանները: Արտադրության մեջ կիրառվում է TCR glass ստանդարտի ապակի: Ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրվում է E glass ստանդարտի ապակի, որն իր ֆիզիկատեխնիկական և քիմիական հատկանիշներով չի բավարարում գո րծարանի տեխնոլոգիական պահանջներին:



