«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցը արժանի է պարգևատրման
SOCIETYՑանկացած երկրում զբոսաշրջությունը խթանելու , զարգացնելու համար դրական կամ բացասական կարծիք ստեցծվում է տվյալ երկրի օդանավակայան ոտք դնելուց հետո :
Հյուր ընդունելու մշակույթ ունենք , իսկ որքան ազնիվ ենք , պարզվում է աշխատանքի ընթացքում:
Զվարթնոց օդանավակայանի համապատասխան բաժինը հաղորդագրություն էր տարածել , ըստ որի տեղեկացվում էր խոշոր գումարի մասին , որը միգուցե պատահաբար թողել էին սրահում:
Past.am-ը կապ հաստատեց օդանավակայանի աշխատակցի հետ, ում խոսքերով օրինապահ մարմինները զբաղվում են դեպքի առնչությամբ դեռևս հայտնի չէ գտնվել է կորած գումարի տերը թե ոչ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը՝ Հակոբ Հովհաննիսյանը, 36 տարեկան է և «Զվարթնոց»-ում աշխատում է 2007թվականից, արդեն 12 տարի:
Պայուսակը գտնվել է մեկնման սրահի սրճարաններից մեկում (Square One-ում, եթե ուզում եք կարող եք և դա էլ նշել): Գտնելուց հետո կազմվել է համապատասխան ակտ և փոխանցվել է «Կորած և գտնված» իրերի բաժին, որից հետո, ըստ ընթացակարգի, դա փոխանցվում է ոստիկանությանը: Ոստիկանությունն այժմ միջոցներ է ձեռնարկում դեպքի կապակցությամբ:
Ինչ վերաբերում է պարգևատրումներին, ապա սովորաբար նմանատիպ դեպքերը խրախուսվում են:



