Կախված հայտնաբերված զինծառայողը Տանձատափի ղեկավարի որդին էր
SOCIETYՆոյեմբերի 26-ին Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում ծառից կախված հայտնաբերված ժամկետային զինծառայողը Տաթեւ համայնքի Տանձատափ բնակավայրի վարչական ղեկավարի որդին էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին համայնքապետարանից:
19-ամյա Վահան Մուշեղյանը տան կրտսերն էր, մեկ քույր եւ եղբայր ունի:
Հիշեցնենք, որ զինծառայողի մարմինը հայտնաբերվել էր ժամը 9:00-ի սահմանում`պարանով ծառից կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



