Նազիկ Ավդալյանը «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը
SPORTԾանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանն աշխարհի առաջնության «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս «B» խմբում: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 105 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ: Երկամարտում 230 կգ ընդհանուր արդյունքով Ավդալյանը «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 22:00-ին), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ, ժամը 03:30-ին):
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



