Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Երև­ա­նում տե­ղի է ունե­ցել Ան­տո­նիո Վի­վալ­դիի «Տիգ­րան» օպե­րա­յի հա­մեր­գա­յին կա­տա­րու­մը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Ճապոնիա՝ Աշխատանքի գովաբանության օր (բերքահավաքի ավարտ), Վրաստան՝ Սուրբ Գևորգի օր (Գիորգոբա), Ղազախստան՝ Ճանապարհային ոստիկանի օր, Լիտվա՝ Լիտվացի զինվորների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1735– ծնվել է հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Հովհաննես Լազարյանը: 

1900 – ծնվել է խորհրդահայ կուսակցական և պետական գործիչ Հայկազ Մարջանյանը: 

1902 - ծնվել է դերասան Բաբկեն Գաբրիել յանը: 

1907- վախճանվել է հանրահայտ գրող Պերճ Պռոշյանը: 

1912– ծնվել է մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նագուշ Հարությունյանը։ 

1920– Համազասպ Օհանջանյանի ղեկավարած Հայաստանի կառավարությունը հրաժարական է տվել, ձևավորվել է նորը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, որը կոալիցիոն էր և կազմված էր էսսեռների հետ։ 

1923– ծնվել է ֆրանսահայ դերասանուհի Ռոզի Վարդը: 

1928- ծնվել է տնտեսագետ, աշխարհագրագետ, ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը: 

1931- վախճանվել է դերասան Բաբկեն Գաբրիելյանը: 

1941- վախճանվել է տնտեսագետ Վռամ Կոստանյանը: 

1950 - ծնվել է դերասան, հաղորդավար և թարգմանիչ Արտավազդ Եղոյանը: 

1956 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը: 

1974- վախճանվել է ճարտարագետ-տեխնոլոգ Սարգիս Թևոսյանը: 

1976- վախճանվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո):

1990- վախճանվել է նկարիչ Ցոլակ Ազիզյանը: 

1998- համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի կրթության նախարարության և Ֆրանսիայի դեսպանատան միջև, համաձայն որի, նախատեսվել է ստեղծել «Հայաստանի ֆրանսիական համալսարան»: 

1998– վախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը: 

2001– Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Երևանում տեղի է ունեցել Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի համերգային կատարումը։ 

2001- վախճանվել է ճարտարապետ Արեգ Իսրայելյանը: 

2002-տևական դադարից հետո վերագործարկված քիմիական հսկան՝ «Նաիրիտը», դադարեցրել է աշխատանքը էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով: 

2004-Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է անցած փետրվարին ՆԱՏՕ-ի դասընթացներում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դատավարությունը: 

2006- Երևանում անցկացվել է «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջին խորհրդաժողովը, որի մասնակիցները խոսել են «արտահերթ` ազատ և ժողովրդավարական ընտրություններ» անցկացնելու անհրաժեշտության մասին: 

2012-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։ 

2017- վախճանվել է ամերիկահայ լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:

2018-«Հեռուստամարաթոն-2018»-ի արդյունքում, նախնական տվյալներով, հանգանակվել է շուրջ 11 միլիոն դոլար:

ԱՇԽԱՐՀ

955 – վախճանվել է Անգլիայի թագավոր Էդրեդը, որը եղել է սաքսոնական դինաստիայի ներկայացուցիչ: 

1202 —ավարտվել է Զարիի շրջափակումը, որը 4-րդ Խաչակրաց արշավանքի ժամանակ առաջին ռազմական գործողությունն էր, և Խաչակրաց արշավանքների պատմության մեջ առաջին դեպքն էր, որ խաչակիրները հարձակվել էին կաթոլիկ քաղաքի վրա: 

1492 —Իսպանիայի թագավոր Ֆերդինանդը հայտարարել է, որ իսպանական հրեաների գույքը պատկանում է իսպանական գահին: 

1527 —ծնվել է չին փիլիսոփա, պատմաբան, գրող և գրաքննադատ Լի Չժին: 

1793 —Փարիզի քաղաքային կոմունան փակել է բոլոր եկեղեցիները: 

1852 —Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստարկղները: 

1906 - Ֆերդինանդ Բրաունը հայտնաբերել է բյուրեղների բազմաբևեռ հաղորդականությունը:

1910 - Շվեդիայում վերջին անգամ իրականացվում է մահապատիժ: 

1918- Բեռլինում նավաստիները գրավել են կանցլերի նստավայրը և ձերբակալել Ֆրիդրիխ Էբերտին: 

1921 —ԱՄՆ-ի նախագահ Ուորրեն Հարդինգը արգելել է բժիշկներին որպես դեղորայք հիվանդներին գարեջուր նշանակել, որով շրջանցվում էր «չոր օրենքը»: 

1923- Յակոբ Շիկը արտոնագրել է էլեկտրական սափրիչը: 

1933– ծնվել է լեհ խոշորագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ 

1934 —Ամերիկայի և Եվրոպայի ավտոճանապարհներին ուղեգծելու համար սկսել են օգտագործել նոր հայտնաբերված լուսաանդրադարձիչները: 

1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռումինիան և Հունգարիան միացել են Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ստեղծած եռյակ դաշինքին: 

1943– սկսվել է Կահիրեի կոնֆերանսը ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի և չինացի գեներալիսիմուս Չան Կայշիի մասնակցությամբ։ 

1954 - Ջեներալ Մոթորսն արտադրում է իր հիսուն միլիոներորդ ավտոմեքենան, որը երկտեղանի փակ սպորտային «Շևրոլե» էր:

 1962 - ծնվել է վենեսուելացի քաղաքական գործիչ Նիկոլաս Մադուրոն: 

1992– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան, դերասանուհի Մայլի Սայրուսը։ 

1980 - Իտալիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով 4800 մարդ է զոհվել: 

2003 - Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական է տվել: 

2004– թողարկվել է World of Warcraft համակարգչային խաղը։

Կամո Խաչիկյան

 

 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another