Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս
POLITICSՆոյեմբերի 21-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ զորամիավորման N զորամասում:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի մարտական, ֆիզիկական եւ բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, ինչպես նաեւ զորամասում իրականացված լայնածավալ վերանորոգման եւ ամրաշինական աշխատանքների մասին:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինծառայողների հետ, հրամանատարությանը ցուցումներ տվել մարտավարական իրադրության զարգացման, առաջիկա անելիքների, ինչպես նաեւ ստուգայցի ընթացքում արձանագրված որոշակի թերությունների շտկման վերաբերյալ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



