Դավիթ Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին. Քննարկել են հակամարտության կարգավորման ընթացքը
POLITICSՆոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի համադրման անհրաժեշտությունը:
Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը հերթական անգամ արձանագրել են շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման կարեւորությունը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



