Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար, և որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը

SOCIETY

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց: 

Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Հարց.-Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար, և որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը։ 

Պատասխանում է փաստաբան Էդգար Գրիգորյանը։

Տեղեկանք ստանալու համար տեղեկանք հայցողը կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը պետք է ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնի.

1. տեղեկանք հայցողի (եթե անձամբ է դիմել ) անձը հաստատող փաստաթուղթ, 

2. բնակության ՔԿԱԳ տարածքային բաժնից տրված տեղեկանք՝ ամուսնության ակտի բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա նաև ամուսնության դադարման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը,

 3. սահմանված ձևի դիմում-հայտարարություն՝ տեղեկանք հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և տեղեկանք հայցողի կողմից ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու մասին նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ, 

4. լիազորագիր և լիազորվածի անձը հաստատող փաստաթուղթ լիազորված անձանց կողմից դիմում ներկայացնելու դեպքում: Լիազորագիրը պետք վավերացված լինի նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու իրավասություն ունեցող անձի կողմից: Եթե տեղեկանք ստանալու համար դիմումը ներկայացրել է դիմողի ծնողը, ապա նա ներկայացնում է նաև`

1. իր անձը հաստատող փաստաթուղթ, 

2. տեղեկանք հայցողի անձը հաստատող փաստաթղթի և ծննդյան վկայականի պատճենները, 

3. սահմանված ձևի դիմում: Այն դեպքում, երբ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու դիմումը ներկայացվում է լիազորված անձի կամ ծնողի կողմից, ապա ՀՀ տարածքից դուրս գտնվող տեղեկանք հայցողը տալիս է նոտարական կարգով հաստատված հայտարարություն՝ ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու մասին նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ, որն ենթակա է ապոստիլով (APOSTILLE) հաստատման և նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանության: 

Եթե պետությունը «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման: 

ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որևէ հաստատում անհրաժեշտ չէ:

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ: 

Երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը մատուցելու համար՝ 12000 ՀՀ դրամի չափով: 

Նշված դիմումների ձևերը կարող եք ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից:

 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another