Քուվեյթի էմիրը շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Սաբահին կրկին վարչապետ է նշանակել
INTERNATIONAL NEWSՔուվեյթի էմիրը շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Սաբահին կրկին վարչապետ է նշանակել անցյալ շաբաթ կառավարության հրաժարականից հետո: Սակայն պաշտոնանկ է արել 2 նախարարների, որոնք իշխող ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին:
Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահը շեյխ Ջաբերին խնդրել է նոր կառավարություն ձեւավորել, հայտնում է պետական լրատվական գործակալություն KUNA-ն: Շեյխ Ջաբերը անցյալ շաբաթ կառավարության հրաժարական էր ներկայացրել, երբ օրենսդիրները անվստահության քվե էին պահանջել ՆԳ նախարարի համար:
Էմիրը հրամայել է իր որդուն՝ շեյխ Նասեր Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահին հեռացնել պաշտպանության նախարարի պաշտոնից եւ ազատել է ՆԳ նախարար շեյխ Սաբահ ալ Հալիդ ալ Սաբահին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



