Արցախում հետախուզվողին գտել են Երեւանում
SOCIETYՆոյեմբերի 16-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝ Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ Երեւան քաղաքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ, 36-ամյա Աղասի Ս.-ին:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա սեպտեմբերի 21-ից Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քր. օր-ի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու եւ պատժի կրումից խուսափելու համար:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



