Խաղամոլը գրազով տանուլ է տվել սեփական կնոջը
INTERNATIONAL NEWSՀնդկաստանում հետաքննվում է սկանդալային միջադեպ. խաղամոլը գրազով տանուլ է տվել կնոջն ու հարձակվել նրա վրա, երբ վերջինը հրաժարվել է գնալ գրազը տանողի հետ, գրում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսարեւելյան Բիհար նահանգում։
Հնդիկ Բինոդ Կումար Շահը տանուլ է տվել գրազը եւ որպեսզի վճարի՝ հաղթողին որպես շահում առաջարկել է սեփական կնոջը։
Երբ Շահը ուշ երեկոյան վերադարձել է տուն, արթնացրել է կնոջն ու կարգադրել հավաքել իրերը, քանի որ առավոտյան հաղթողը գալու է «շահածի» հետեւից։
Կինը զայրացել է, եւ տղամարդը հարձակվել է նրա վրա։
Դրանից հետո կինը դիմել է ոստիկանություն եւ տեղեկացրել տեղի ունեցածի մասին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



