Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


«Ներ­սից տես­նե­լով իրա­վի­ճա­կը` հաս­կա­նում ենք՝ սրա­նից վատ լի­նել չի կա­րող».

INTERVIEW

Գիտության ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդները վերջին շրջանում պարբերաբար ահազանգում են՝ ոլորտը լրջագույն խնդիրների առջև է, պետությունը պետք է ավելացնի ֆինանսավորումը, մշակի գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն, հակառակ դեպքում մի քանի տարի հետո ուղղակի գիտնականներ չենք ունենա։ 

Միկրո և նանոէլեկտրոնիկայի մասնագետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Հարություն Դաշտոյանը, որն զբաղվում է նաև գիտահետազոտական աշխատանքով, «Փաստի» հետ զրույցում նշում է՝ մեր երկրում գիտության նկատմամբ մոտեցման փոփոխության կարիք կա։ 

«Խնդիրը միայն ֆինանսավորումը չէ։ Այն, իհարկե, շատ կարևոր է, բայց այժմ գիտության հետ կապված համակարգային ռազմավարական խնդիրներ ունենք, ինչը նաև արտահայտվում է պակաս ֆինանսավորմամբ, ֆինանսների ոչ ճիշտ բաշխմամբ կամ ոչ արդյունավետ օգտագործմամբ, բայց դա հետևանքն է։ 

Հիմնական խնդիրը գիտության ոչ պատշաճ արժևորումն է և ուշադրության պակասը։ Այժմ Հայաստանում ունենք գիտության ճգնաժամային վիճակ։ 

Գուցե ուրիշ ոլորտներում էլ կան խնդիրներ, բայց գիտության ոլորտում ընդհանուր ճգնաժամ է։ 

Կարծում եմ՝ ոլորտի ֆինանսավորումը թողնել բացառապես պետությանը, այդքան էլ ճիշտ չէ, բայց պետությունը պետք է իր ձեռքը վերցնի գիտության զարգացման ռազմավարական ծրագրի ստեղծումը և միջոցների հայթայթումը, որը կլինի թե՛ պետբյուջեի, թե՛ տարատեսակ գիտական ֆոնդերի միջոցով։ 

Օրինակ՝ ունենք Հայաստան համահայկական հիմնադրամ, որը պարբերաբար դրամահավաքներ է կազմակերպում ճանապարհների վերանորոգման, դպրոցների կառուցման և այլ ծրագրերի իրականացման համար։ 

Օրինակ՝ կարելի է նաև դրամահավաք գիտության ոլորտի զարգացման համար կազմակերպել»,ասում է Դաշտոյանը։ 

Նա նշում է, որ այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը համարվում է ռազմավարական ուղղություն, մինչդեռ գիտությունն անտեսվում է։ «Այդ է պատճառը, որ երիտասարդ գիտնականները սկսել են գործընթաց, այն է՝ ոլորտի խնդիրների բարձրաձայնում։ 

Պետք է դրանց տալ հանրային հնչեղություն, որովհետև գիտությունը առանձին գործող մարմին չէ, այն սերտորեն կապված է կրթության, արտադրության հետ։

 Եթե ուզում ենք Հայաստանը զարգացնել, առաջին հերթին պետք է սկսել գիտությունից։ 

Հիմա հաճախ կարող եք հանդիպել այն կարծիքին, որ գիտությունը կոմայի մեջ է։ 

Գիտնականները գիտության ներկայիս վիճակի և կյանքի արհեստական ապահովման համակարգերին միացված հիվանդի միջև զուգահեռ են անցկացնում։ 

Ինչպես հիվանդն է կոմայի մեջ, և բժիշկները հատուկ սարքերի միջոցով կարողանում են երկարեցնել նրա կյանքը, այսօր մեր երկրում նման վիճակում գիտությունն է։

 Նրան այդ վիճակից դուրս բերելու համար պետությունը և նաև մեր հանրությունը մեծ աշխատանք ունեն տանելու։ 

Առաջինը գիտության, գիտելիքի, գիտելիքահեն տնտեսության արժևորումն ու վերարժևորումն է։ 

Պետք է շեշտել, որ ներկայումս առանց գիտության ուղղակի հնարավոր չէ տնտեսություն, արդյունաբերություն և առհասարակ որևէ ոլորտ զարգացնել»,-կարծում է մեր զրուցակիցը։ 

Նա ընդգծում է՝ գիտությունն առաջին հերթին գիտնականներն են, մարդիկ, որոնք գիտելիքներ և դրանց կիրառման հմտություններն ունեն, բայց արդեն մի քանի տարի է՝ գիտության ոլորտ մուտք գործող երիտասարդների թիվը պակասում է։ 

Այս կերպ շարունակելու դեպքում մի քանի տարի հետո երիտասարդներ չեն լինի գիտության ոլորտում։ 

Դաշտոյանն ասում է՝ հենց նույն մտավախությունն է ստիպում իրենց ահազանգ հնչեցնել։ «Ներսից տեսնելով իրավիճակը, հասկանում ենք՝ սրանից վատ լինել չի կարող։ 

Փորձում ենք հանրային հնչեղություն տալ ոլորտում կուտակված հարցերին, որովհետև եթե այս տեմպերով շարունակվի,վերջնականապես կկորցնենք գիտությունը, որը ստեղծվել է նվիրյալ գիտնականների մեծ ջանքերի գնով։ 

Նրանք Հայաստանում զրոյից գիտություն են ստեղծել, և եթե գիտության նկատմամբ ներկայիս քաղաքականությունը շարունակվի, նորից հետ կգնանք զրոյական վիճակին։ 

Հիմա վճռական պահ է, եթե ճիշտ որոշումներ չկայացվեն, մոտ ապագայում շատ տխուր պատկեր կունենանք։ 

Իհարկե, միշտ էլ կան ու կլինեն գիտության նվիրյալներ, էնտուզիաստներ, որոնք, անկախ ամեն ինչից, զբաղվում են գիտությամբ, քանի որ իրենց կյանքը դրա մեջ են տեսնում, բայց արդյոք միայն նրանց շնորհիվ հնարավոր կլինի փրկել գիտությունը»,-հավելում է պոլիտեխնիկական համալսարանի դասախոսը։ 

Նա նաև ընդգծում է՝ դեռևս դպրոցական տարիքից երեխաների մոտ պետք է հետաքրքրություն և սեր առաջացնել գիտության նկատմամբ։ 

«Դպրոցները երեխաներին պետք է կամաց-կամաց պատրաստեն, որպեսզի համալսարան ընդունվելիս նրանք մասնագիտական ճիշտ ընտրություն կատարեն։ 

Դպրոցներում պետք է լինեն ծրագրեր գիտության նկատմամբ երեխաների հետաքրքրությունը զարգացնելու համար, նրանք այդ տարիքից պետք է առնչություն ունենան գիտության հետ, դա նաև կօգնի բացահայտել ապագա գիտնականներին։ 

Այդ տեսանկյունից շատ գործ կա անելու։ Դասավանդում եմ համալսարանում, և տեսնում եմ, որ ուսանողներից շատերի մոտ չկան պատկերացումներ իրենց ընտրած մասնագիտության վերաբերյալ։

 Շատ դեպքերում մասնագիտական ընտրություն են կատարել՝ ուղղակի հետաքրքրություններից ելնելով։ Սա կրթության ոլորտում լուրջ բացթողման մասին է վկայում»,-եզրափակում է Հարություն Դաշտոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program