Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւային
BLOGԱյսօր առավոտյան կառավարական առանձնատանը հյուրընկալել եմ Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւային։
Դարիգա Նազարբաեւայի հետ ծանոթացել էինք անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում: Այնուհետեւ տեսնվեցինք այս տարվա մայիսին Ալմաթիում, որտեղ նրա հրավերով մասնակցում էի Եվրասիական մեդիա ֆորումին։ Դարիգա Նազարբաեւային հրավիրեցի Հայաստան եւ այս օրերին նա մեր հարգելի հյուրն է:
Այսօր նրա հետ անցկացրած երկու ժամվա ընթացքում եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեծ համակրանք եմ զգում Դարիգա Նազարբաեւայի նկատմամբ, իսկ Արյունաբանական հիվանդանիցում երեխաների հետ նրա շփումը հոգի շոյող տեսարան էր։
Ի դեպ, հագիս ղացախական ազգային վերարկու է, որը սիրելի հյուրի նվերն էր, եւ ես մեծ հաճույքով կրեցի նրան ուղեկցելու ողջ ընթացքում :
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



