Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Խորհր­դա­րան մտնող պատ­գա­մա­վոր­նե­րին բա­ժա­նել են 25 կե­տից բաղ­կա­ցած մտա­հո­գու­թյուն­նե­րի ցանկ

SOCIETY

ՏՈՆԵՐ

Բրազիլիա՝ Հանրապետության հռչակման օր, Պաղեստին՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Նորակոչիկների համառուսաստանյան օր, Ճապոնիա՝ Սիտի-Գո-Սան փառատոնի օր, Ղազախստան՝ Ազգային արժույթի՝ թենգեի և երկրի ֆինանսիստների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1256- Հայոց արքա Հեթումը ասպետացրել է («ձիավորեցրել») իր որդի Լևոն արքայազնին և այդ օրը դարձրել Հայ Ասպետության տոն: 

1910-ծնվել է խորհրդահայ ճարտարապետ Արդվարդ Կանայանը: 

1917- Անդրկովկասի ամենաազդեցիկ երեք կուսակցությունները՝ վրաց մենշևիկները, հայ դաշնակցականները և ադրբեջանական մուսաֆաթականները , հեղինակազրկված ՕԶաԿոմ-ի փոխարեն ստեղծել են իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան կոմիսարիատ, որը ստանձնել է Անդրկովկասի կառավարումը։ 

1920- հայ-թուրքական պատերազմի ընթացքում հուսալքված հայկական ուժերը առանց դիմադրության թողել են Շարուրը, իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է Թուրքիային՝ առաջարկելով կնքել հաշտության պայմանագիր: 

-վախճանվել է բժիշկ Գերասիմ Ղազանչյանը (Կարո Ղազանչյան)։ 

1931-ծնվել է վնասվածքաբան-օրթոպեդ Հովհաննես Հովհաննիսյանը: 

1934-ծնվել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը: 

1939-ծնվել է խորհրդահայ թատերական ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը: 

1955- ծնվել է նկարիչ Մինաս Զաքարյանը:

-վախճանվել է բանասեր, բանաստեղծ, խմբագիր և հասարակական գործիչ Թորոս Ազատյանը (Ազատունի): 

1986-ծնվել է բրազիլահայ շախմատիստ, Բրազիլիայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Գրիգոր Մխիթարյանը: 1997-վախճանվել է կենսաքիմիկոս Գալուստ Ադոնցը: 

2005-վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, մանկավարժ, ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից մեկը՝ Գուրգեն Գաբրիել յանը: 

2006- Բեռլինում կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը: 

2008- վրաց հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլիի կողմից Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է իրականացվել. նա, իր կողմնակիցների հետ կիրառելով շինարարական ծանր տեխնիկա, տեղահանել է եկեղեցու բակում գտնվող` Միքայել և Լիդիա Թամամշևների շիրմաքարերը:

2011-Տարոն Մարգարյանը ավագանու կողմից միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետ։ 

2012- տեղի ունեցած համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղը հանգանակել է 1 միլիոն 400 հազար եվրո։ 

2013- «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» շարժման մասնակիցները առավոտյան հավաքվել էին Ազգային ժողովի մուտքի մոտ և խորհրդարան մտնող պատգամավորներին բաժանել 25 կետից բաղկացած մտահոգությունների ցանկ:

ԱՇԽԱՐՀ

687 – վախճանվել է վեստգոթերի թագավոր Էրվինգը: 

1315 –տեղի է ունեցել Մորգարտենի ճակատամարտը շվեյցարական երեք կանտոնների միության և Գաբսբուրգների ավստրիական զորքի միջև:  

Այս ճակատամարտը հայտնի է նրանով, որ ցույց է տվել լեռնային պայմաններում ասպետական հեծելազորի ոչ էֆեկտիվությունը հետևակի նկատմամբ: 

 

1492 – Կոլումբոսն իր օրագրում առաջին անգամ նկարագրել է հնդկացիների կողմից օգտագործվող ծխախոտը: 

1630– վախճանվել է գերմանացի նշանավոր աստղագետ Յոհան Կեպլերը, որը համարվում է տեսական աստղագիտության հիմնադիր և հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող 3 հիմնական օրենքները: 

1741– Վիտուս Բերինգը երկրորդ կամչատկյան արշավի ժամանակ հայտնաբերել է կղզի, որը հետագայում կոչվել է նրա անունով:

1864– ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը իր «Փոստային նամականիշների կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbrespostes) ամսագրում առաջին անգամ օգտագործել է ֆիլատելիա տերմինը: 

1887– ծնվել է ամերիկացի նկարչուհի, խեցեգործուհի Ջորջիա Օ’Քիֆը: 

1887 —Կարլ Հասսերը արտոնագրել է իր ստեղծած հոսանքի ցինկե կուտակիչը: 

1904 —ամերիկացի Քինգ Կեմպ Ժիլետն արտոնագրել է փոխվող լեզվակով ածելին: 

1905 —Սևաստոպոլում գնդակահարել են ապստամբած նավաստիներին: 

1916– վախճանվել է լեհ գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Հենրիկ Սենկևիչը: 

1933 –Մոսկվայում երթուղի են մտել տրոլեյբուսները: 1955– բացվել է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը, որի շահագործվող երկարությունը կազմում է 112,54 կմ: 

1960 —ջուրն է իջեցվել «Ջորջ Վաշինգտոն» բալիստիկ միջուկային հրթիռներով զինված առաջին ատոմային սուզանավը: 

1971– Ինտել ընկերությունը թողարկել է առաջին միկրոպրոցեսորը՝ 4004 մոդելը: 

1976– վախճանվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Գաբենը: 

1982 –Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Լեոնիդ Բրեժնևի հուղարկավորությունը: 

1984- իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Մեդելինյան կորտելի պարագլուխ Լուիս Օչոային և նրա կնոջը:

 2003– Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն՝ ռումբի պայթյուն, որի հետևանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել՝ 300-ը:

Կամո Խաչիկյան

 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another