Yerevan, 27.July.2026,
00
:
00
BREAKING


Մրցույթի նախօրեին քաղաքապետի ազգականը բացում է փակագծերը

SOCIETY

Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթում, Կառավարության սահմանած կարգի համաձայն, պարտադիր պայման է, որ երթուղու սպասարկման իրավունք ստացող կազմակերպությունն ունենա սեփական արտադրական բազա, ավտոհավաքակայան՝ փաստացի և փաստաթղթով:

Մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ էլ հավասար ընդհանուր միավորների դեպքում հաղթողը որոշվում է մի շարք գործոնների՝ ավտոբուսների տեխնիկական վիճակին տրված գնահատականի, կազմակերպության՝ նախկինում տվյալ երթուղին սպասարկած լինելու և այլն, այդ թվում նաև սեփական արտադրական բազա ունենալու առաջնահերթություններով:

Վանաձորի թիվ 1 երթուղային գծի համար պայքարող «Դիկտիս» ՍՊԸ-ն մրցութային անհրաժեշտ պայմանների թվում հայտով ներկայացրել և փաստացի տիրապետում է սեփական տրանսպորտային միջոցների և դրանց սպասարկումն իրականացնող սեփական արտադրական բազայի: Մինչդեռ թիվ 1 երթուղու համար հայտ ներկայացրած մյուս կազմակերպությունը՝ «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ն, մրցակցի՝ մեզ հայտնած տեղեկություններով, փաստաթղթերով ունի նման բազա, բայց փաստացի՝ ոչ: Հիշեցնենք, որ վաղը Վանաձորի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար անցկացվող մրցույթի վերջին փուլն է, և հանձնաժողովը կամփոփի արդյունքները:

Մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթների հանձնման ժամանակ քաղաքի 19 երթուղիներից 7-ի համար հայտ ներկայացնողը միևնույն՝ քաղաքի երթուղիներն ու գովազդային վահանակները տարիներ շարունակ սպասարկող «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ն է, որը քաղաքապետի դատավոր որդու՝ Աղասի Դարբինյանի սանիկի՝ Յուրի Համբարյանի անունով է: Վերջինիս կինն էլ ղեկավարում է Վանաձորի քաղաքապետարանի իրավաբանական բաժինը: Ընդ որում, «Ռ և Հ Տրանսը» թիվ 2, թիվ 7, թիվ 8, թիվ 10, թիվ 15 և թիվ 16 երթուղիների շահագործման միակ հավակնորդն է, իսկ յոթերորդ հայտով մրցակցելու է թիվ 1 երթուղու համար, որը 2005-ից սպասարկում և այժմ էլ սպասարկումը շարունակելու հայտ է ներկայացրել «Դիկտիս» ՍՊԸ-ն: Վերջինս էլ քաղաքապետի ազգական Վիկտոր Դարբինյանինն է, որը քաղաքապետարանի գույքի կառավարման նախկին բաժնի պետն էր և երկու տարի առաջ իր դիմումով ազատվեց պաշտոնից, իրականում սակայն քաղաքապետի և աշխատակազմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

1-ին երթուղու սպասարկումը շարունակելու համար հայտ ներկայացրած Վիկտոր Դարբինյանի խոսքով՝ իր մրցակից կազմակերպությունը («Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ն) իրականում քաղաքապետին ու նրա ընտանիքին է պատկանում, որոնք սպառնացել են վերցնել երթուղին իր ձեռքից: Այս կապակցությամբ նա նաև դիմում է գրել Դատախազություն՝ առաջիկա մրցութային գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու խնդրանքով:

«Նրանք փոխանցել են, որ եթե ինքնակամ չհանձնեմ, չհրաժարվեմ մրցույթից, ինձ պետք է պատժեն և վատ պայմանների մեջ գցեն: Բոլոր հիմքերն ունեմ կասկածելու, որ առաջիկա մրցույթը պետք է անցնի խախտումնրով և անարդար պայմաններում: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել Վանաձորի քաղաքապետի և իր հարազատների կողմից անօրինական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»,- նշված է Վիկտոր Դարբինյանի դիմումում:

Իսկ մինչ այդ Վ. Դարբինյանը փաստեր է ներկայացնում վաղը ամփոփվելիք մրցութային պարտադիր պայմաններից մեկի՝ հայտ ներկայացրած կազմակերպությունների՝ սեփական արտադրական բազաների առկայության վերաբերյալ:

Մրցակից «Ռ և Հ Տրանսը», Վ. Դարբինյանի փոխանցմամբ, փաստաթղթով ունի այն, բայց որը փաստացի չի գործում: «Ռ և Հ Տրանսի» տնօրեն Յուրի Համբարյանին չի հաջողվում գտնել այս օրերին, նա չի պատասխանում հեռախոսազանգերին, իսկ Վ. Դարբինյանի խոսքերն արժանահավատ են այն առումով, որ բացի Դարբինյանների ազգականը լինելուց՝ նա նաև երկար տարիներ պաշտոնավարել է Վանաձորի քաղաքապետարանում և տեղյակ է նախկին բոլոր փաստաթղթային գործընթացներից:

«Տեսնելով հեռուստացույցով քաղաքապետի հարցազրույցը, որտեղ ասում է, որ այն կազմակերպությունը կշահի, որը (իհարկե ինքը նկատի ունի իրենց կազմակերպությունը), կազմավորված հիմնարկություն է, վարորդների մասին է խոսում, ես ասեմ, որ իրենց այդ «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ի արտադրական բազան համարվում է քաղաքապետարանի նախկին ավտոհավաքակայանը, որը ժամանակին իրենք կոպեկներով ձեռք են բերել:

Այնքան, որ օրենքի պահանջն է, որ որպես տրանսպորտային հիմնարկություն ունենան այդ փաստաթուղթը: Երբևիցե իրենց այդ կազմակերպության մեքենաները այնտեղ նույնիսկ չեն էլ կայանել, չեն էլ մտնում: Տասնյակ տարիներ սովետական տարիներից, երբ այդ հիմնարկությունը լուծարվել է, նույնիսկ ծառայողական մեքենաները այնտեղ չեն կայանել, այդ դարպասները բացված էլ չեն: Նպատակը այն է եղել, որ իրենք ունենան փաստաթուղթ և ամեն մրցույթի ներկայացնեն այդ փաստաթուղթը, որ ունեն արտադրական բազա:

Բացի այդ, ասեմ, որ մեքենաներ այնտեղ չեն էլ կարող կայանել և վերանորոգվել, քանի որ կազմակերպությունը շուրջ 15 տարիների ընթացքում մի լումայի ներդրում չի արել մինչ օրս, նրանց մեքենաները տարբեր անհատ մարդկանց սեփական մեքենաներն են, իրենք ուղղակի փաստաթղթով ձևակերպել են իրենց վրա և տարիներ շարունակ ամեն մրցույթի այդ մեքենաները ներկայացնում են, երթուղին շահում և սպասարկում: Այսինքն՝ շահույթը իրենք ստանում են, իսկ այդ մարդիկ էլ իրենց մեքենաները, քանի որ անհատներ են, ամենքը իրենց տանը կանգնեցնում են, իրենք վերանորոգում իրենց հաշվին,- ասում է Վ.Դարբինյանը և հավելում,- Եթե պարոն քաղաքապետը նպատակ չունի, որ հենց ինձնից երթուղին վերցնի, այդ կազմակերպությունը՝ «Ռ և Հ Տրանսը», եթե նույնիսկ հիմա ներդրում է արել, մեքենաներ գնել, իր ներկայիս երթուղիներում շահագործվող մեքենաները շատ վատ տեխնիկական վիճակում են, հնամաշ, կարող էին այնտեղ ներդնել՝ այդ մեքենաների համար: Ուրախ եմ, որ ներդրել են, մեքենաներ են ձեռք բերել, բայց եթե կարող էիք ձեռք բերել, ձեր երթուղիներում նորացնեիք մեքենաները, քաղաքացիներն էլ օգտվելով՝ շնորհակալ կլինեին: Ինչո՞ւ եք ձեռք բերել և դրել կազմակերպության դիմաց, որի մեքենաները այս քաղաքում ամենանորն են եղել մինչ այսօր. որպեսզի երթուղին խլեք: Իբր գործողությունները, որ իբր օրինական կողմը պահպանում են, օրենքով պահպանում են, իհարկե, պարզ է, որ իրենց նպատակն այդ է և իրենց գործողություններով հիմնավորում են այդ: Այսինքն՝ նպատակը հենց այն է եղել, որ եթե նույնիսկ այդ մեքենաներն իրենք ձեռք են բերել, ապա այն նպատակով, որ «Դիկտիս» ՍՊԸ-ից՝ ինձնից, երթուղին վերցնեն»:

Մեր կողմից հավելենք միայն, որ տեսանկարահանումների ժամանակ «Ռ և Հ Տրանս»-ի տնօրեն Յուրի Համբարյանին պատկանող ավտոբազայի (իսկ այն իրենից ներկայացնում էր փակ, ժանգոտ դռներով ավտոտնակների շարք) դիմացը գործող ավտոտեխսպասարկման մասնավոր արհեստանոցի վարպետը՝ Սամվել անունով, հաստատեց, որ նշված տարածքում երբևէ ոչ մի երթուղու երթուղային տաքսի չի կայանում:

Նաև՝ «Ռ և Հ Տրանսի» կողմից այս պահին շահագործող երթուղիների վարորդների մեջ հանդիպեցին մարդիկ, որոնք փաստեցին, որ Յուրի Համբարյանի գծում վարած մեքենաներն իրենց սեփականն են, գծի տերն իրենց գումար չի տալիս դրանց վերանորոգման համար և ստիպված են դրանք վարել մաշված, անմխիթար վիճակով: Տեսագրություններններն արդեն ներկայացվել են ընթերցողներին: Իսկ լուսանկարներում Յուրի Համբարյանի ավտոբազան է և նրա գծերի երթուղային տաքսիները:

Ադրինե Թորոսյան

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes