Չինաստանի Թիենձին քաղաքում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանին նվիրված համերգ
SOCIETYՉինաստանի Թիենձին քաղաքի կենտրոնական համերգասրահում տեղի է ունեցել «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, համերգային ծրագրով հանդես է եկել Թիեն ձինի սիմֆոնիկ նվագախումբը՝ չինացի հայտնի դիրիժոր Չէն Սեյանի ղեկավարությամբ:
Համերգին հնչել են Ա.Խաչատրյանի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում` հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, «Դիմակահանդես» սյուիտը: Համերգը եզրափակվեց Չինաստանում լայն ճանաչում ունեցող «Սուսերով պար» կատարումով:
Հայկական երաժշտության այս յուրատեսակ տոնը հնարավորություն է ընձեռել խաչատրյանական հնչյունների միջոցով մեկ անգամ ևս ներկայացնել հայկական մշակույթը Չինաստանում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



