Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում

ECONOMICS

Past.am

Նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղի ունեցավ «ԱրՍան 1-2» արևային արդյունաբերական կայանի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին պաշտոնյաներ կառավարությունից և պետական այլ գերատեսչություններից, արևային վահանակներ արտադրող «Ֆոտո Սոլար» միջազգային առաջատար ընկերության փոխնախագահ Մայքլ Լին, տեղացի գործարարներ, հյուրեր։ Կայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու արարողությունն իրականացրեցին «ԱրՍան 1-2» կայանների համասեփականատերեր Հայկ Շեկյանն ու Կարեն Ղազարյանը։

Այս նախագծի մասին հայտարարվել էր մեկ տարի առաջ՝ Հայաստանի էներգետիկ շաբաթվա միջոցառումերի ընթացքում, իսկ արդեն այս տարվա հուլիսին՝ ֆինանսավորման և մատակարարման աշխատանքների ավարտից հետո, տրվել էր կայանի կառուցման մեկնարկը։ Արդյունաբերական «ԱրՍան 1-2» արևային էլեկտրակայանը նախագծել և կառուցել է «Շտիգեն» ընկերությունը, որի տնօրենն է «ԱրՍան 1-2» կայանների համասեփականատեր Հայկ Շեկյանը։ «Շտիգեն» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին և ներկայումս Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերությունն է։ 2019 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ ընկերությունն ունի 134 աշխատակից, 1,4 մլրդ դրամ շրջանառություն, ինչպես նաև ՀՀ 522-րդ խոշոր հարկատուն է և առաջինն, ի դեպ, արևային ոլորտում։ Ընկերության նպատակն է բարձրացնելերկրիէներգետիկանվտանգությանուանկախությանմակարդակը, նպաստելբնակչությանկենսամակարդակիբարելավմանը, Հայաստանում արտադրվողապրանքներիուծառայություններիինքնարժեքինվազեցմանը, ինչպես նաև Հայաստանըդարձնելկանաչէներգետիկայումառաջատարերկիր։ Էլեկտրակայանի ընդհանուր տարածքը 4 հեկտար է, ներդրումների ծավալը՝ 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ «ԱրՍան 1-2» կայանների համասեփականատեր Կարեն Ղազարյանը, ներկայացնելով արևային էլեկտրակայանը, ասաց, որ այն ամենաժամանակակից և մեծ արևային էլեկտրակայանն է Հայաստանում։ «Այս ամենը կառուցվել է վստահության, ճշգրիտ հաշվարկների, տքնաջան աշխատանքի և խիստ վերահսկողության պայմաններում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Հայկ Շեկյանին, «Շտիգեն» ընկերությանը, այն բոլոր մարդկանց, որոնք մեզ օգնեցին թղթաբանությանը վերաբերող հարցերում։ Շնորհակալություն KFW բանկին։ Մեկ տարի առաջ գնեցինք լիցենզիաները, վեց ամիս պատրաստում էինք թղթերը, իսկ մյուս վեց ամսում կառուցվեց այս կայանը։ Մենք պլանավորում ենք արևային նոր կայանների կառուցում՝ նպատակ ունենալով ավելացնել արևային էներգետիկայի կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում, նվազեցնել երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աշխարհից և և բարելավել շրջակա միջավայրը»,-ասաց Ղազարյանը։

Արևային վահանակներ արտադրող «Ֆոտո Սոլար» միջազգային առաջատար ընկերության փոխնախագահ Մայքլ Լին նշեց, որ գնահատում է «Շտիգեն» ընկերության հետ իրենց համագործակցությունը և հպարտ է կատարված աշխատանքով։ «Հայաստանում շփվեցի գործարարների հետ, տեսնում եմ մեծ ձգտում և պոտենցիալ ձեր երկրում արևային էներգետիկայի զարգացման համար»,- ընդգծեց Մայքլ Լին։

Արևային էլեկտրակայանը նախագծած «Շտիգեն» ընկերության տնօրեն, կայանների համասեփականատեր Հայկ Շեկյանն իր խոսքում նշեց՝ ուրախ է, որ կարողացան իր համար հարազատ Հրազդանում նման նախագիծ իրականացնել։ «Այս մեկ տարվա ընթացքում իրար մեծապես օգնել ենք, ցանկացած մեծ և փոքր որոշման հիմքում փոխադարձ վստահությունն է։ Դրա արդյունքն այն է, որ շրջելով կայանում՝ կտեսնեք լավագույն լուծումները։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք օգնել են մեզ իրականություն դարձնել այս ծրագրերը։ Առանձնակի շնորհակալություն համայնքապետարանին սրտացավ լինելու համար։ Արևային կայանները ֆինանսավորվել են «ԱՐՄՍՎԻՍ» բանկի ֆինանսավորմամբ՝ KFW գերմանական բանկի և Գերմանահայկական հիմնադրամի միջոցներից։ Վարկային ռեսուրսը տրամադրել է նշածս բանկը և այդ ֆոնդը։ Նախագիծն իրականացվել է՝ օգտագործելով մեր գործընկեր «Ֆոնո Սոլար» ընկերության արևային վահանակները։ Պետք է նշել, որ երկու երես ունեցող վահանակները թույլ են տալիս ավելի բարձր արտադրողականություն ստանալ։ Ակնկալում ենք դրա շնորհիվ ստանալ 10-ից 20 տոկոսով ավելի արտադրանք, ինչը կկրճատի մեր ներդրումների հետգնման ժամկետը և կավելացնի մեր եկամուտները։ Օգտագործվել են նաև «Շտիգեն» ընկերության հետ համագործակցող չինական «Քեյ սթար» ընկերության փոխակերպիչները։ Այդ ընկերության հետ ունենք բացառիկ համագործակցություն։ Օգտագործել ենք Ռուսաստանից ներմուծված ենթակայան։ Արևային էլեկտրակայանի նախագծումը սկզբից մինչև վերջ իրականացրել է իմ ղեկավարած «Շտիգեն» ընկերությունը»,-ասաց Շեկյանը։

Այսպիսով՝ Հայաստանի ամենամեծ արևային կայանը տարեկան կարտադրի 3,4 ԳՎտ/ժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազի արտազատումը տարեկան 1500 տոննայով։

Լուսինե Առաքելյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference