Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Օպ­տի­մա­լաց­ման քո­ղի ներ­քո կա­ռա­վա­րու­թյունն ուռ­ճաց­նում է պե­տա­կան ապա­րա­տը

ANALYSIS

Իշխանության ղեկը ստանձնելուց հետո վարչապետ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է պետական համակարգում օպտիմալացումների իրականացման խնդրին: 

Նա օպտիմալացման գործընթացի անհրաժեշտությունը հիմնավորում է պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: 

Պատահական չէ, որ վարչապետն իր բազմաթիվ ելույթներում նշում է, որ երբ պետական համակարգում աշխատակիցների թիվը մեծ է, բերում է նաև աշխատավարձերի անկման, իսկ դրա հետևանքով` աշխատողների մոտ մոտիվացիայի նվազման: 

Օպտիմալացման գործընթացի կարևորագույն նպատակներից մեկը պատշաճ աշխատավարձ ապահովելն է պետական կառավարման համակարգի աշխատողների համար: 

Վարչապետը նաև ընդգծում է, որ միևնույն գործառույթներն իրականացնող հաստատությունները պետք է կրճատվեն:

 

Արդյունքում օպտիմալացման դրոշի ներքո ներկայիս իշխանությունները փոխեցին կառավարության կազմը, կառուցվածքը, ինչպես նաև կրճատեցին նախարարությունների թիվը՝ 17 նախարարությունից թողնելով միայն 12-ը: 

Օպտիմալացման արդյունքում տեղի ունեցավ նաև հաստիքների կրճատում, և որոշ թվով աշխատակիցներ կորցրեցին իրենց աշխատանքը: Սակայն պարզվում է, որ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 18991 հաստիքային միավորների քանակը, որը 2019 թվականի համեմատ ավելացել է 534 միավորով:

Կրճատելու փոխարեն՝ ամենաշատ հաստիքները կավելանան կառավարության աշխատակազմում, որը հաջորդ տարի կհամալրվի ևս 150 հաստիքային միավորով։ 

Ու դա տեղի կունենա վարչապետի որոշման հիման վրա, որը ստորագրվել է այս տարվա հունիսի 1-ին։ Մեծ թվով հաստիքներ են ավելանալու նաև օպտիմալացման ենթարկված նախարարությունների կազմում: 

Ստացվում է, որ հաջորդ տարի հարկատուներս ստիպված ենք լինելու վճարել ևս 534 նոր հաստիքի համար, որը պիտի ավելանա պետական կառավարման մարմիններում։ 

Կառավարության այս քայլը հակասում է վարչապետի այն հայտարարությանը, թե օպտիմալացման նպատակներից մեկը պետական կառավարման համակարգի աշխատողների համար պատշաճ աշխատավարձ ապահովելն է: 

Բացի այդ, անհասկանալի է կառավարության վարած քաղաքականության տրամաբանությունը՝ մի կողմից հայտարարել պետական համակարգում օպտիմալացումների իրականացման մասին, կրճատել նախարարությունները, իսկ մյուս կողմից հաջորդ տարվա համար ավելացնել հաստիքների թիվը: 

Կառավարությունը պետք է հիմնավորի, թե ինչով է պայմանավորված բյուջեով նախատեսված հաստիքների թվի ավելացումը: Ի՞նչ խնդիր է լուծում այն:

 Արդյոք կառավարության աշխատակազմի գործունեության արդյունավետությունը կբարձրանա՞, եթե համալրվի ևս 150 հաստիքային միավորով: 

Եթե պետական համակարգն, ըստ վարչապետի, ուռճացված էր, ապա ինչո՞ւ է կառավարությունը շարունակում ընդլայնել այդ ուռճացումը: 

Այս հարցերի պատասխանը մենք չունենք, սակայն սա առաջին դեպքը չէ, երբ կառավարության խոսքը և գործը չեն համապատասխանում միմյանց: 

Եվ մենք չպետք է զարմանանք, որ ամեն քայլափոխի գործ ունենք պոպուլիզմի կամ էժանագին ժողովրդականության պատրանքի հետ:

Կառավարությանն ավելի շատ հետաքրքրում է քարոզչությունը և ցուցադրականություն ապահովելը, թե՝ տեսեք, գործադիր իշխանությունը արմատական քայլերի է գնում, քան իրական արդյունքները, քանի որ գործնականում կարող է լինել հակառակը: 

Օրինակ՝ կառավարությունը քարոզչական նպատակադրումներից նախաձեռնում է նախարարությունների միավորման գործընթացը, որը ենթադրում է հաստիքների հավել յալ օպտիմալացում, բայց իրականում այդ նախարարությունների աշխատակազմի ավելացում է տեղի ունենում:

Ըստ էության, իշխանությունների գլխավոր մոտիվացիան պետք է լինի ոչ թե օպտիմալացման գործընթացի անվան տակ շահել հանրության համակրանքը, հետո մի բան էլ հաստիքների ավելացում ապահովել, այլ այնպիսի ռեալ մեխանիզմների ստեղծման վրա կենտրոնանալը, որը թույլ կտա պետական կառավարման համակարգի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և ճկուն, երբ հասարակության բարձրացրած խնդիրներն արագ լուծում ստանան: 

Միայն այդ ժամանակ հանրությունը գոհ կլինի կառավարության վարած քաղաքականությունից:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation