Չինաստանում մետրոյի «խելացի» գնացք են ստեղծել
INTERNATIONAL NEWS
Չինաստանում թեսթավորում են մետրոյի «խելացի» գնացքը, որն աշխատում է առանց մեքենավարի՝ ավտոմատացման բարձր մակարդակով, ավելի մեծ արագությամբ եւ էներգիայի քիչ ծախսով, հայտնում է «Սինխուան»։
Ճեպընթաց գնացքներ արտադրող CRRC Tangshan Co. Ltd ընկերության կողմից ստեղծված գնացքը ապահովված է ամբողջովին ավտոմատացված համակարգով, ներառյալ՝ վագոնների դռների բացվել-փակվելը, խոչընդոտների հայտնաբերումը եւ արտակարգ իրավիճակների կանխումը։
Գնացքը կազմված է վեց վագոնից եւ կարող է տեղավորել մինչեւ 2 300 ուղեւոր։ Թեսթավորվող մոդելի արագությունը 120 կմ/ժ է, ինչը 50 տոկոսով գերազանցում է մետրոյի սովորական գնացքների արագությանը։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



