ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան Արայիկ Հարությունյանի դեմ. նրանք եկել էին արկղերով
SOCIETYՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր՝ նոյեմբերի 6-ին, բողոքի ակցիա է իրականացրել Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության շենքի մոտ:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին նախարարի հրաժարականը, պատճառը վերջին շրջանում նախարարության մի շարք որոշումներն են:
Նրանք արկղերով եկել են նախարարության շենք եւ նշել, որ քանի որ նախարարը պետք է հրաժարական տա, իրենք արկղերով են եկել, որ նա իր իրերը հավաքի:
«Ես չեմ հանդուրժի, որ իմ վճարած հարկերով սեռափոխվածի մասին ֆիլմ նկարահանվի: Նախարարն անցել է կարմիր գծերը: Մենք իր վարած քաղաքականությունը կրթության ոլորտում սխալ ենք համարում եւ կարծում ենք, որ նա պետք է լքի նախարարի պաշոտը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



