Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Գեր­մա­նի­ա­յում բա­ցա­հայտ­վել է հայ­կա­կան մա­ֆի­ոզ խմբա­վո­րում­նե­րի ցանց

SOCIETY

ՏՈՆԵՐ

Ցունամիների պրոբլեմների մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Հայաստան, Ռուսաստան, Բելառուս՝ Հետախուզական զորքերի օր, Մեծ Բրիտանիա՝ Գայ Ֆոքսի գիշերվա օր, Պերու՝ Պունոյի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1813 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը: 

1825 –ծնվել է հայազգի ռազմական և պետական գործիչ Միքայել Լորիս-Մելիքով: 

1840– ծնվել է նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։ 

1911 – ծնվել է գիտնական և կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանը: 

1927 – ծնվել է ժողովրդական պարերի կատարող-վարպետ Վանուշ Խանամիրյանը: 

1948 –ծնվել է պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը:

1981- հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ) փարիզյան «Գար դը Լիոն» կայարանում իրականացրել է ահաբեկչական գործողություն՝ ռումբի պայթյուն բեռների պահպանման բաժնում, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է:

1981-վախճանվել է դրամատուրգ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:

1987- վախճանվել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը: 

1990- ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների և զինվորական ստորաբաժանումների ապաքաղաքականացհաստատությունների և զինվորական ստորաբաժանումների ապաքաղաքականացման վերաբերյալ։

1992- ավարտվել է Հայաստանի բանակի հետախուզական զորքերի կազմավորումը: 

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կատարի հետ: 

2004- Կառլոս Պետրոսյանը ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենի պաշտոնից: 

1998 – վախճանվել է բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժ Գեորգի Նալբանդյանը: 

2000- վախճանվել է դրամատիկական տենոր, օպերային երգիչ Ավագ Պետրոսյանը: 

2007– վախճանվել է նշանավոր կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը: 

2007- Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանի փոխնախագահ Իշխան Զաքարյանը փակ քվեարկությամբ ընտրվել է Վերահսկիչ պալատի նախագահ: 

2009- Հայաստանի բջջային կապի և ինտերնետային ծառայությունների շուկայում Orange բրենդային անվամբ գործունեություն է սկսել ֆրանսիական France Telecom ընկերությունը։

2013- «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, որ մի քանի օր նստացույց էր անցկացնում, կազմակերպել է երթ Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա։ Տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ, որի արդյունքում եղել են վիրավորներ, ձերբակալվել է 20 մարդ, որոնց թվում՝ Շանթ Հարությունյանը: 

2017-Հայաստանի 69 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ: 2018-Գերմանիայում բացահայտվել է հայկական մաֆիոզ խմբավորումների ցանց, իրավապահները հարուցել են 14 քրեական գործ՝ ավելի քան չորս տասնյակ մարդու դեմ քննություն սկսելով, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով:

ԱՇԽԱՐՀ

1612 -Մոսկվայի Կրեմլի լեհ-լիտվական կայազորը հանձնվել է, Մոսկվան ազատագրվել է: 

1615 –ծնվել է օսմանյան սուլթան Իբրահիմ 1-ինը: 1879- վախճանվել է շոտլանդացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և մեխանիկ Ջեյմս Մաքսվելը: 

1908– վախճանվել է իռլանդացի աստղագետ Էնդրյու Գրեհեմը։ 

1911- իտալացիներն Օսմանյան Կայսրությունից գրավել են Տրիպոլին և Կիրենաիկան: 

1912 - Միացյալ Նահանգների նախագահ է ընտրվել Վուդրո Վիլսոնը: 

1913– ծնվել է կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի, 1930-40 ական թթ. ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Վիվիեն Լին։ 

1914– Մեծ Բրիտանիան Կիպրոսը հայտարարել է իր մաս և Ֆրանսիայի հետ միասին պատերազմ հայտարարել Օսմանյան Կայսրությանը։ 

1935– թողարկվել է «Մոնոպոլիա» խաղը։ 1938 –ծնվել է ամերիկյան ծագումով ֆրանսիացի երգիչ Ջո Դասենը: 1945 - Կոլումբիան անդամակցել է ՄԱԿ-ին: 

1959 – ծնվել է կանադացի երգիչ, երգահան, կիթառահար և դերասան Բրայան Ադամսը: 

1961 -Չուվաշիայի Մարինո-Պոսադ շրջանի Էլբարուսովո գյուղի դպրոցում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 110 մարդ, որից 106-ը՝ երեխաներ: 

1967 -Մոսկվայում շահագործման է հանձնվել Օստանկինո հեռուստակենտրոնը: 

1977- վախճանվել է ածխարդյունահանման ռեկորդակիր, նորարար Ալեքսեյ Ստախանովը: 

1981 —ծնվել է ռուս հեռուստահաղորդավարուհի և հասարակական գործիչ Քսենյա Սոբչակը:

1992– Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ստորագրել են Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան։ 

2006 –Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնը դատապարտվել է մահվան: 

2009– ԱՄՆ-ի զինված ուժերի Տեխաս նահանգում գտնվող Ֆորդ-Հուդ բազայում արմատներով մուսուլման, ամերիկյան բանակի բժիշկ Նիդալ Հասանը սպանել է 13 զինծառայողի, ևս 30-ին՝ վիրավորել։ 

2015 -Բրազիլիայում տեղի է ունեցել բնապահպանական աղետ: Հանքի պոչամբարի պատվարի փլուզման հետևանքով 19 մարդ զոհվել է, իսկ թունավոր թափոնները, լցվելով Ռիու-Դոսի գետի մեջ, հասել են համաշխարհային օվկիանոս:

Կամո Խաչիկյան

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another