Մասիս Մայիլյանը Մոսկվայում ներկա է գտնվել Արցախի մշակույթին նվիրված միջոցառումներին
CULTUREՆոյեմբերի 3-ին կարճատեւ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի եւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին եւ Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին։
Ցուցահանդեսին ներկայացված են եղել նաեւ Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից եւ այլ երկրներից նկարիչների կտավները՝ ստեղծված Արցախում։
Արցախի մշակույթին նվիրված օրը անց է կացվել Մոսկվայի «Թվային գործնական հարթակ» (ЦДП) ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրում՝ «Հայկական մշակույթի աշնանային շրջան» փառատոնի շրջանակներում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



