Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնում է Շվեդիա. Օրակարգը հայտնի է
POLITICSՆոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը եւ դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» եւ «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին:
Նախարար Մնացականյանը Արեւելյան գործընկերությանը նվիրված դասախոսություն է ունենալու Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
Այցի շրջանակներում ԱԳ նախարարը մասնակցելու է նաեւ մի շարք այլ միջոցառումների եւ հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



