Արցախի ՊՆ նախարարը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
POLITICSԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը նոյեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



