Արփինե Հովհաննիսյանը կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը
POLITICSՀայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ ուժերի համատեղում: «ՀՀ կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարում, և ես, որպես կառավարության անդամ, վերահաստատում եմ կառավարության այս վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ գործելու հարցում: Այս պայքարում մեր հիմնական նպատակը համատեղ ուժերով կոռուպցիան հաղթահարելն է: Ես չափազանց կարևորում եմ բոլոր շահագրգիռ կողմերի, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բոլորի ներգրավվածությունը և մասնակցությունը` Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու հարցում»,- կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկմանը հայտնեց < /span>ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ Հայաստանում կոռուպցիան նվազեցնելու համար վերջին տարիներին մի շարք կարևոր քայլեր են իրականացվել, մասնավորապես` հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը: «Այդ խորհուրդը նոր ինստիտուցիոնալ համակարգ է, որի անդրանիկ նիստում հնչեցված հանձնարարականների իրականացման ուղղությամբ կատարվում են համապատասխան քայլեր»,-նշեց Հովհաննիսյանը:
Կառավարությունը սեպտեմբերի 25-ին հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումներիծրագիրը: Ըստ ռազմավարության` առաջնահերթությունը տրվելու է չորս ոլորտների, որտեղ հակակոռուպցիոն միջոցառումներ կիրականացվեն: Դրանք ենառողջապահությունը, կրթությունը, պետական եկամուտների հավաքագրումը և ոստիկանության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունը:



