Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նո­րից չի ընտր­վել վար­չա­պետ, Ազ­գա­յին ժո­ղո­վը ար­ձակ­վել է իրա­վուն­քի ուժով

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Վեգանների (Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական կազմակերպություն, որը նպաստում է էթնիկ մշակույթների տարածմանը և կյանքում օգտագործմանը) համաշխարհային օր, Անտիգուա և Բարբուդա՝ Անկախության օր, Ալժիր ՝ Ազգային օր, Մեքսիկա և ԱՄՆ՝ Մեռյալների հիշատակի օր, Ռուսաստան՝ Դատական կարգադրիչի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1828- օծվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին: 

1871 – ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը: 

1899– վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Աղբյուր Սերոբը: 

1899 – ծնվել է ռեժիսոր, դերասան և թատերական գործիչ Արմեն Գուլակյանը: 

1908 –ծնվել է ռումինահայ ջութակահար Կարապետ Ավագյանը: 

1911 – ծնվել է ռուս-հայկական ծագումով ֆրանսիացի գրող, կենսագրագիր և պատմաբան Անրի Թրուայան (Լեոն Տարասով): 

1913 –ծնվել է ճարտարապետ և բարերար Լիթեր Էսքիջյանը: 

1960- վախճանվել է հայազգի գրականագետ, թարգմանիչ Հակոբ (Յակով) Խաչատրյանցը: 

1968– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ, դերասան Պահարեն:

1977 – վախճանվել է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը: 

1999- Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Հայաստանի վարչապետ է նշանակվել Արամ Սարգսյանը: 2001-Երևանում մեկնարկել է Ուշուի աշխարհի առաջնությունը: 

2002- Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության վեցամսյա նախագահությունը:

2003- Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 10.000 դրամ անվանական արժեքով նոր դրամանիշ։ 

2008-Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը մենամարտի 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Քրիստիան Մայջարեսին՝ թեթևագույն քաշային կարգում դառնալով աշխարհի չեմպիոն բոլոր երեք` IBF, WBC եւ WBA վարկածներով:

 - ավարտվել է ճարտարապետ Գագիկ Գալստյանի նախագծով կառուցված՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի շինարարությունը:

2004- վախճանվել է քանդակագործ Արշամ Շահինյանը: 

2010- Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանը հանել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից՝ Թուրքիայի «Կարմիր գրքից»: 

2011- Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից և գլխավորել Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը։ 

2012- Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ ռազմական «Ուրալը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ գլորվել ձորը, որի արդյունքում պայմանագրային 4 զինվոր մահացել է, իսկ 15-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

2018- Ազգային ժողովը ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետ և արդյունքում Ազգային ժողովը արձակվել է իրավունքի ուժով:

ԱՇԽԱՐՀ

82 մ.թ.ա. —Հռոմի արվարձան Պրենեստերի Կոլլինյան դարպասների մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սուլլայի կողմնակիցները գլխովին ջախջախել են Մարիուսավագի կողմնակիցներին: 

1604 —լոնդոնյան Ուայտհոլլում առաջին անգամ ցուցադրվել է Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունը: 

1179 - Ֆրանսիայում թագադրվում է Ֆիլիպ 2-րդ թագավորը: 

1520- հայտնաբերվում է Մագելանի նեղուցը:

1555- ֆրանսիական հուգենոթները հիմնադրել են ներկայիս Ռիո դե Ժանեյրոն: 

1770 –վախճանվել է նեապոլ յան դպրոցի ներկայացուցիչ հանդիսացող իտալացի նկարիչ Գասպարե Թրավերսին: 

1755 –տեղի ունեցած երկրաշարժից և դրա հետևանք ցունամիից Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տարբեր հաշվարկներով զոհվել է 60-90 հազար մարդ: 

1757 –ծնվել է իտալացի քանդակագործ Անտոնիո Կանովան:

1800– ավարտվել է Սպիտակ տան շինարարությունը, և նույն օրը ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը տեղափոխվել է այնտեղ: 

1870 -ԱՄՆ-ի եղանակի բյուրոն (հետագայում վերանվանվել է Եղանակի ազգային ծառայություն) ներկայացրել է եղանակի առաջին պաշտոնական տեսությունը: 

1878 – ծնվել է էստոնացի բնանկարիչ Կոնրադ Մյագին: 

1888- վախճանվել է ռուս ճանապարհորդ և բնախույզ Նիկոլայ Պրժևալսկին: 

1894 - Նիկոլայ 2-րդը թագադրվել է Ռուսաստանի նոր և վերջին ցար: 

1897- հիմնվում է «Յուվենթուս» ակումբը: 

1918- տեղի է ունեցել Մելբոն-սթրիթի (Նյու Յորք) երկաթուղային վթարը, որը ԱՄՆ-ի խոշորագույն երկաթուղային վթարն է, զոհվել է 102 մարդ:

1922 – Օսմանյան կայսրությունում Մուստաֆա Քեմալի նախաձեռնությամբ վերացվել է սուլթանությունը: 

1928 - Թուրքիայում գործածության մեջ է մտցվել լատինական այբուբենի վրա հիմնված այբուբենը: 

1938 —էկրան է բարձրացել Սերգեյ Յուտկևիչի «Հրացանով մարդը» կինոնկարը: 

1939 —աշխարհին ներկայացվել է արհեստական բեղմնավորմամբ ծնված առաջին ճագարը:

1952 - ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացվում է ջրածնային ռումբի փորձարկում: 

1955- վախճանվել է ամերիկացի հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին: 

1981 - Անտիգուա և Բարբուդան անկախանում է Միացյալ Թագավորությունից: 

1993- Մաասրիխտի պայմանագրով ստեղծվել է Եվրամիությունը: 

1998- ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը:

Կամո Խաչիկյան

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia