Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Սկզբում ար­տո­նու­թյուն տրվեց, հե­տո օդի տուր­քից

SOCIETY

Օրեր առաջ կառավարությունը հայտարարեց, որ իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականից կանոնավոր թռիչքներ կիրականացնի դեպի Իտալիա և Գերմանիա՝ պաշտոնատար գերատեսչությունների խոսքերով՝ բավական մատչելի գներով՝ 30-35 եվրոյից սկսած: Ժամեր անց, իհարկե, ոլորտի փորձագետները ասացին, որ պետք չէ գայթակղվել էժան գներով տոմս ձեռք բերելու լուրերով: 

Բացի դա, ինչպես «Փաստի» հետ զրույցում հայտնել էր ավիացիոն մասնագետ Արգիշտի Ապիկյանը, Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիների վճարած հարկերից սուբսիդավորելու է Ryanair-ին՝ ամեն ուղևորի համար մոտավորապես 76 դոլարի չափով. 2020 թվականին ընկերության միջին սուբսիդավորումը կկազմի մոտ 5 միլիոն դոլար: 

Կառավարությունը շտապեց հերքել ավիաընկերության սուբսիդավորման փաստը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք սկզբունքային որոշում են կայացրել. 

«Այն ուղղություններով, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում չեն սպասարկվել, չվերթ կբացվի, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի: Շատ կարևոր է արձանագրել, որ սա վերաբերում է առանց բացառության բոլոր ավիաընկերություններին: 

Այսինքն՝ սա մի ավիաընկերության հետ կայացված պայմանավորվածություն չէ»,- շտապեց արձանագրել վարչապետը:

Մինչդեռ փորձագետները նշում են՝ Ryanair-ի սուբսիդավորման հարցը եղել է դեռևս նախկին կառավարության օրակարգում, սակայն այն ժամանակ կառավարությունը հրաժարվել էր պետբյուջեի հաշվին ավիաընկերության սուբսիդավորման գաղափարից, իսկ ահա ներկայիս կառավարությունը հարցը ոչ միայն ընդգրկեց իր օրակարգում, այլև իրականություն դարձրեց:

Օրերս վարչապետի աշխատակազմը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է օդային տրանսպորտով ելքի համար վճարվող պետական տուրքից ազատել այն դեպքում, երբ անձն օգտվում է այնպիսի ավիաընկերության կողմից նոր շահագործվող ուղղությամբ կատարվող թռիչքներից, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել: 

Արտոնությունը նախատեսվում է կիրառել 36 ամսով, իսկ դրական ցուցանիշներ արձանագրելու դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 12 ամսով: Նախատեսվող փոփոխությունները վերաբերում են թե՛ շուկա մուտք գործող նոր ավիաընկերություններին, թե՛ արդեն իսկ թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների կողմից նոր ուղղություններ բացելու դեպքերին:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ավիացիայի ոլորտում զարգացում ապահովելու համար կարևոր է շուկա մուտք գործելու կամ նոր ուղղություններ զարգացնելու ցանկություն ունեցող սուբյեկտների համար ձևավորել բարենպաստ օրենսդրական միջավայր:

 Մինչդեռ ներկայումս Հայաստանից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են միայն կոնկրետ չափանիշների համապատասխանող ՀՀ քաղաքացիները: Օրինակ՝ մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները և այլն: 

Ըստ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ առաջարկվող արտոնությունը կիրառվելու է ոչ թե կոնկրետ, այլ միայն նոր ուղղություններով ավիափոխադրումների նկատմամբ, ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր ավիաընկերություն, որը թռիչքներ կիրականացնի մինչ այդ իր կողմից չսպասարկված նոր IATA կոդով օդանավակայան, օգտվելու է օդային փոխադրումների գծով պետական տուրքի այս նախագծով առաջարկվող արտոնություններից, ընդ որում՝ ներկա դրությամբ բոլոր ուղղություններով իրականացվող ավիափոխադրումների համար օդի տուրքի գործող կարգավորումը շարունակելու է պահպանվել: 

Նշվում է, որ օդային նոր փոխադրումների խթանման միակ խոչընդոտը օդի տուրքի առկայությունը չէ, և վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ ջանքեր են գործադրվում ավիացիայի մասով առկա կարևորագույն խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

Թվում է, թե նախագծում որևէ արտասովոր բան չկա, առավել ևս, որ օդի տուրքը չեղարկելու մասին պարբերաբար բարձրաձայնվում է: 

Բայց կա մեկ բայց: Ինչպես գիտենք, E-draft-ում տարբեր գերատեսչություններ տեղադրում են իրենց մշակած նախագծերը, որոնք անցնում են հանրային քննարկման փուլը, հասնում Ազգային ժողով, որտեղ էլ կա՛մ ընդունվում են, կա՛մ մերժվում: 

Ryanair-ի դեպքում, փաստորեն, կառավարությունը գնացել է այլ ճանապարհով. նախ արտոնություն է տվել իռլանդական ավիաընկերությանը, հետո միայն նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով տեղեկացնում է, որ համանման արտոնություն կսահմանի նաև այլ ավիաընկերությունների համար:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia