Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Արցախցին իրավունք ունի տնօրինել իր սեփական ճակատագիրը. ԱԳ նախարարի ելույթը՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովին

POLITICS

Past.am

Կարեւոր է վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին: Մեր տարածաշրջանում, Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող թուրքական ռազմական ներխուժումը խորը մտահոգություն է առաջացրել՝ առաջ բերելով հումանիտար լուրջ ճգնաժամ, ինչպես նաեւ ռիսկեր՝ նպաստելու «Իսլամական պետության» վերականգնմանը՝ իր բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով: Այս մասին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի իր ելույթում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Մոնակոյի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար,

Տիկին Գլխավոր քարտուղար, 

Գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ, այս ֆրանկոֆոն միջավայրում, որն ինձ այնքան հարազատ է դարձել: Նախեւառաջ ցանկաում եմ շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ Մոնակոյի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարին, ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Երեւանում կայացած Գագաթաժողովից անցել է ավելի քան մեկ տարի, բայց Ֆրանկոֆոնիայի այդ հիանալի հանդիպման օրերը դեռ առկա են մեր հիշողություններում:  Ինչ խոսք, բարեկամության նման պահերը գնահատելի են, սակայն մեր ստանձնած հավաքական պարտավորություններն են, որ պետք է Ֆրանկոֆոնիան դարձնեն գլխավոր դերակատար միջազգային հարաբերություններում, հուսալի մի ուժ` աշխարհի այսօրվա մարտահրավերներին պատասխանելու համար:

Մեր կողմից այն ժամանակ մատնանշված մարտահրավերները չեն փոխվել, իսկ մեր հասարակությունների ու միջազգային անվտանգության առջեւ ծառացած սպառնալիքներին մեր կողմից տրված պատասխանների արդիականությունն ավելի է ամրապնդվել:

Խաղաղությունը, համերաշխությունը, այն հիմնարար արժեքները, որը բոլորս կիսում ենք, շարունակում են մնալ «Ապրել միասին»-ի հիմքում՝ հանդիսանալով մեր ընդհանուր ժառանգության մի մասը եւ մեր առջեւ ծառացած խնդիրների լուծման բանալին:

Առանց հանուն խաղաղության, ինչպես նաեւ ծայրահեղականության ու ահաբեկչության սպառնալիքների դեմ մեր համախմբման, այդ աղետը կշարունակի ծառայել իր նպատակին: Այսօր այն ազդում է Ֆրանկոֆոնիայի անդամ մի շարք երկրների վրա, ներառյալ Սահելի տարածաշրջանի երկրները, որոնք մեծ գին են վճարում ահաբեկչությանը դիմակայելու համար: Կարեւոր է կրկին վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին: Մեր տարածաշրջանում, Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող թուրքական ռազմական ներխուժումը խորը մտահոգություն է առաջացրել՝ առաջ բերելով հումանիտար լուրջ ճգնաժամ, ինչպես նաեւ ռիսկեր՝ նպաստելու «Իսլամական պետության» վերականգնմանը՝ իր բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով:

Առանց համերաշխության սկզբունքի հաստատման, աշխարհի տարբեր տարածաշրջանների բնակչության միջեւ անհավասարության բացն առավել ընդլայնվելու վտանգ է պարունակում, եթե, օրինակ, մենք համերաշխ մոտեցում չորդեգրենք գլոբալ տաքացման դեմ պայքարում կամ համերաշխության նույն ոգով մուտք չգործենք դեպի նոր տեխնոլոգիաների ոլորտ: 

Այդ իսկ պատճառով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոնակոյի իշխանություններին` օվկիանոսների պաշտպանության եւ պահպանման թեմատիկան մեր ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչը նաեւ կարեւորում է առավելապես տուժած բնակչության բարեկեցությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Գիտակցելով, որ ֆրանկոֆոն տարածքում նորարարության եւ նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը պետք է մնա մեր օրակարգի հիմքում, Հայաստանի նախագահությունը ներկայացրել է բանաձեւի նախագիծ՝ ընդգծելով այն փաստը, որ տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումը պետք է ծառայեն՝ ի օգուտ մեր ժողովուրդներին, հատկապես՝ կանանց ու երիտասարդներին: 

Տիկին Գլխավոր քարտուղար, Ձեր իսկ կողմից նախաձեռնած համերաշխության սկսզբունքի շնորհիվ է, որ մենք բոլորս այսօր մեր աջակցությունն ենք հայտնում Հայիթիին:

Ի վերջո, գոյություն ունեն մարդասիրական արժեքներ, երկխոսության մշակույթ, կանանց եւ տղամարդկանց հավասարության, հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքներ, որոնք էլ ձեւավորում են Ֆրանկոֆոնիան, եւ առանց որի մենք չէինք կարողանա ապրել միասին: Բոլորս պարտավոր ենք հաշվի առնել այս ամենը: Այդ ամենն ամբողջությամբ արտացոլված են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մեջ: Այս ամենի պահպանումը պահանջում է մշտական զգոնություն, եւ դրանց խթանումը շարունակական բնույթ է կրում, որին ակտիվորեն հետեւում են ՖՄԿ-ն ու իր ինստիտուցիոնալ ցանցերը: 

Մենք հավատում ենք մարդու իրավունքների համընդհանուրությանը, եւ որ դրանց պաշտպանությունը պետք է տարածվի բոլոր մարդկանց՝ ողջ մարդկության վրա: Ուստի մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում պետք է ապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառյալ՝ Արցախի ժողովրդի տնտեսական եւ սոցիալական իրավունքները: Արցախի ժողովուրդն իրավունք ունի տնօրինել իր սեփական ճակատագիրը եւ կառուցել ավելի լավ ապագա իր գալիք սերունդների համար:

Մենք երախտապարտ ենք Ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար, որ Դուք ստանձնել եք կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության գործընթացի առաջմղումը՝ հիմք դնելով կրթության ոլորտի զարգացման համար, որի մասին խոսել եք անցած տարվա հունիսին Նջամենայում (Չադ) տեղի ունեցած միջազգային գիտաժողովում:

Մոնակոյի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար,

Տիկին Գլխավոր քարտուղար, 

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ամփոփելով ելույթս՝ չեմ կարող չանդրադառնալ հոբելյանական այն միջոցառումներին, որոնք սպասում են Ֆրանկոֆոնիային 2020 թվականին:

Հիսուներորդ տարին կլինի մեր կազմակերպության պատմության հիմնաքարը: Բնական է, որ այն նախ պետք է նշվեր Նիգերիայի Նիամի քաղաքում, որտեղ 1970թ.-ի մարտի 20-ին ստորագրվել է «Ֆրանկոֆոն միջկառավարական առաջին կազմակերպության ստեղծման մասին» կոնվենցիան:  Այլ կերպ ասած, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարությունը հատուկ նշանակություն կունենա այս տարի: Իսկ մենք էլ մեր հերթին, առանձնահատուկ շուքով կնշենք ֆրանկոֆոնայի երկամսյակը, ինչը կազմակերպում ենք արդեն ավելի քան տասը տարի:

Այնուհետեւ, կմեկնենք Թունիս՝ հիսուներորդ տարեդարձի գագաթաժողովին մասնակցելու: Այս բոլոր հիմնարար հարցերի շարքում մենք գիտենք, տիկին Գլխավոր քարտուղար, թե որքան եք կարեւորում փոփոխություններ կատարելու գործընթացը:

Մենք կրկին առիթ կունենանք քննարկելու այս հարցը նախարարների փակ նիստում:

Գագաթաժողովում Հայաստանի նախագահությունը լիակատար աջակցություն է հայտնում Ձեզ՝ կազմակերպության արդիականացման Ձեր ջանքերում:

Մենք տեղյակ ենք նաեւ առաջիկա գագաթաժողովի կազմակերպման հարցում Թունիսի իշխանությունների ողջ պատասխանատվության մասին: 

Մաղթում եմ նրանց հաջողություն եւ վստահեցնում, որ կանգնած ենք նրանց կողքին՝ պատրաստակամ կիսելու Հայաստանի նախագահության փորձը եւ միասին աշխատելու՝ հիսունամյակի Գագաթաժողովին հաջողության հասնելու համար»: 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network