Աշտարակ-Դավթաշեն մայրուղում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. կա տուժած
SOCIETY
Հոկտեմբերի 29-ին, ժամը 18:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Դավթաշեն մայրուղում՝ նորակառույց էստակադայի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վանիկ Վ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



