Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Իշխանության ան­լուրջ մո­տե­ցումը գի­տու­թյանը

ANALYSIS

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագիծը վերջին շրջանում հանրության մեջ լայն քննարկման և քննադատությունների առարկա դարձավ այն բանից հետո, երբ պարզվեց՝ այդ նախագծով որոշվել է, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:

Սակայն պարզվում է, որ հայագիտական առարկաների դասավանդման հարցը միակ խնդիրը չէ, որի հետ կապված լուրջ մտահոգություններ կան մասնագետների շրջանում: 

Եվ այն վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկին, որն, ըստ էության, նշանակում է ակադեմիայի լուծարում: 

Եվ զուր չէ, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագիծը լուրջ բողոքի ալիք է բարձրացրել գիտության ոլորտի ներկայացուցիչների մոտ: 

Նրանք կարծում են, որ այդ նախագծով գիտության կարգավիճակը իջեցվում է, և այն դիտարկվում է միայն բուհական համակարգի սպասարկման տեսանկյունից:

Իհարկե, գիտությունը շաղկապված է կրթության հետ, բայց գիտությունը ավելի լայն հասկացություն է, քան կրթությունը, և առանց գիտության կրթություն լինել չի կարող, բայց դա չի ենթադրում, որ գիտությունը պետք է խցկել կրթության ոլորտ: 

ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը նկատել է, թե իզուր են գիտությունը բուհեր տանում, որովհետև գիտությունը բուհերում արդեն կա։ 

Ըստ նրա, սա ծրագիր է՝ քանդելու ակադեմիան, այսինքն՝ գիտությունը։ 

Իսկ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը նկատել է, որ նշված նախագծով գիտությունը գրեթե ոչնչացվում է, և այն դառնալու է օրենք՝ ակադեմիան լուծարելու մասին։

Գիտությունների ազգային ակադեմիան ՀԽՍՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է 1943թ. նոյեմբերի 10-ին, որի 23 հիմնադիրակադեմիկոսների թվում էին Մ.Աբեղյանը, Ալիխանյան եղբայրները, Հ.Աճառյանը, Ավ.Իսահակյանը, Վ.Համբարձումյանը, Օրբելի եղբայրները և այլք, և նպատակ է հետապնդել համախմբել գիտնականներին` գիտության տարբեր բնագավառներում իրականացնելու հիմնարար հետազոտություններ, երևան հանելու և վերաիմաստավորելու ազգի հոգևոր ժառանգությունը, ապահովելու ազգային անվտանգություն` սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծման համար:

Խորհրդային իշխանության տարիներին ակադեմիայում կատարվել են համաշխարհային հնչեղության հայտնագործություններ աստղաֆիզիկայի, հաշվողական տեխնիկայի, կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, հայագիտության և գիտական այլ բնագավառներում:

Ներկայումս ակադեմիան շարունակում է զարգացնել գիտության տարբեր բնագավառները և գրանցել նվաճումներ, արդյունավետ համագործակցում է հանրապետական բուհերի, պետական կառույցների, միջազգային գիտական կազմակերպությունների հետ, սակայն ներկա շրջանում գիտության զարգացման հետ կապված լուրջ խնդիր կա, որն առաջին հերթին վերաբերում է պետության կողմից այս ոլորտին հատկացված միջոցներին և համապատասխան ուշադրությանը:

Գիտության ոլորտին կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները անբավարար են, և չկա մոտիվացնող որևէ գործոն գիտական գործունեությունը խրախուսելու ուղղությամբ: 

Ոլորտի մասնագետները միշտ էլ բարձրաձայնել են, որ գիտությանը հատկացվող պետական միջոցների առումով Հայաստանը տարածաշրջանում ամենավերջին տեղում է: 

2019 թվականին Հայաստանում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքների ծախսերի մասնաբաժինը կրճատվել է՝ կազմելով ՀՆԱ-ի 0,23 տոկոսը՝ այն դեպքում, երբ 2016-ին գիտության բյուջետային ֆինանսավորումը կազմում էր ՀՆԱ-ի 0,27 տոկոսը, թեպետ դա էլ մի երևելի թիվ չէր, մեղմ ասած: 

2020-ին գիտությանն ուղղվող ֆինանսավորումն ավելացել է... 0 տոկոսով: Այնինչ ներկայումս տարբեր երկրներ շահագրգռված են ամեն տարի գիտությանը տրամադրվող ֆինանսական միջոցներն ավելացնելու հարցում:

Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անիմաստ գործուղումների և այլ գերշքեղ ծախսերի համար գումարի պակաս չկա, սակայն կարելի է լուծարել իրենից ազգային արժեք ներկայացնող Գիտությունների ազգային ակադեմիան: 

Սրանից հետո արդեն հասկանալի է, թե որքան արժեք ունեն կառավարության անդամների այն հայտարարությունները, թե իրենք շահագրգռված են գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու գործում:

 ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025