Yerevan, 11.November.2025,
00
:
00
BREAKING


«Այն եր­կի­րը, որ­տեղ անընդ­հատ ան­ցյալն են փորփ­րում, ապա­գա չի կա­րող ունե­նալ»

POLITICS

Օրվա կուրսով գոյատևող իրավիճակի ենք հասել, որում առկա են չարության մթնոլորտը, ինչպես նաև քաղաքական լճացումը: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալանը, որը վերոնշյալներին ավելացնում է նաև ապագան չտեսնելու խնդիրը:

«Անցած տարի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո իշխանության գլուխ եկած ուժը պետք է ցույց տար Հայաստանի զարգացման վեկտորը, որից պետք է բխեին հայեցակարգերը, իսկ հայեցակարգերից՝ օրենքի նախագծերը և այլն:

 Արդյունքում մենք պետք է տեսնեինք, թե ուր ենք գնում: Բայց քանի որ ցույց չի տրվում, թե ուր ենք գնում, ապրում ենք օրվա կուրսով: Այս պարագայում, բնականաբար, պետք է սկսենք փորփրել անցյալը, որովհետև ապագան անհայտ է: 

Բայց անցյալը փորփրում են՝ հաշվի առնելով որոշակի նկատառումներ: Մասնավորապես, որ անցյալում եղած այս կամ այն գործոնն իշխանությունների կողմից օգտագործվի այս կամ այն գործչի դեմ: 

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը տեղի է ունեցել երկրորդ նախագահի կառավարման ժամանակահատվածում: Այնտեղից ինչ-որ բան կարելի է փորփրել և օգտագործել երկրորդ նախագահի դեմ, մեկ այլ գործով էլ՝ Սահմանադրական դատարանի նախագահի դեմ և այդպես շարունակ: 

Քանի որ ապագա չկա, անընդհատ անցյալ են նայում. սա է խնդիրը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը՝ շեշտելով, որ նման իրավիճակն օբյեկտիվ է, քանի որ վաղվա օրը հստակ չէ պետք է անես, չէ՞: 

Մեր պարագայում միայն անցյալը փորփրելն է ստացվում: Այն երկիրը, որտեղ անընդհատ անցյալն են փորփրում, ապագա չի կարող ունենալ»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նշելով, որ անցյալի վերաբերյալ գործընթացները միգուցե այլ տեսանկյունից դիտվեին, եթե մենք ապրեինք այլ ժամանակահատվածում՝ մի քանի տասնյակ տարի անց, որտեղ կլինեին նաև այլ իրողություններ:

«Երբ կլինի իր պատմությունը կառուցած նոր սերունդ, երբ կլինի անկախ դատական համակարգ, երբ դատավորները չեն դիտարկվի «վնգստացող դատավորներ» հանրույթի տրամաբանությամբ, երբ ժողովրդավարական երկիր կունենանք, այդ ժամանակ էլ կարելի է անդրադառնալ: 

Իսկ այս պահի դրությամբ, միևնույն է, ոչինչ չենք իմանա հոկտեմբերի 27-ի առումով, որովհետև դատական համակարգը բռի մեջ է հավաքվել և իշխող քաղաքական խմբի կողմից ենթարկվում է տոտալ հսկողության, քանի որ նույն իշխող քաղաքական խումբն անցյալի այս կամ այն գործչի հանդեպ քաղաքական շահագրգռվածություն ունի: 

Երբ թվարկված բոլոր հանգամանքներն այլևս չեն լինի, նոր կարելի է այդ հարցին անդրադառնալ, իսկ մինչև այդ հոկտեմբերի 27-ը բացահայտել հնարավոր չի լինի: 

Եթե հիմա Նաիրի Հունանյանը դուրս գա ու ինչ-որ նամակ գրի, ասի՝ իրեն անձամբ երկրորդ նախագահն է հրահանգավորել, կհասկացվի, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, դա ուղղակի պատվերով համերգ է: 

Երբ կլինի նոր սերունդ, նոր իշխանություն, միգուցե հնարավոր լինի ինչ-որ մանրուքներ բացահայտել, բայց մեծ իմաստով, արդեն դժվար է ասել, թե այդ գործն ամբողջովին կբացահայտվի՞, թե՞ ոչ: Երկար ժամանակ հետո միգուցե որոշ կետեր բացահայտվեն, բայց ամբողջովին՝ ոչ»,-նկատեց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով ներքաղաքական դաշտին, որոշ ուժերի ակտիվացմանն ու հնարավորություններին, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ միգուցե որոշ հարթակներում, օրինակ՝ սոցցանցերում նրանք ակտիվություն են դրսևորում, ինչը կարող է ակտիվության ֆոն ստեղծել, բայց իրականում այլ իրավիճակ է: 

«Նման հարթակներում ակտիվություն ցուցաբերելը դեռ ցուցիչ չէ: Կարող է ինչ-որ մեկը 10 գրառում անել, ու թվա, թե բավականին ակտիվացել է, բայց իրականում նշանակություն չունի: 

Օրինակ՝ չեմ կարծում, թե կոնգրեսականներն ակտիվացել են, որովհետև նրանք ակտիվանալու ռեսուրս չունեն: ՀԱԿ-ը մի քաղաքական ուժ էր, որը պատմական ժամանակահատվածում որոշակի գործառույթներ իրականացրեց, սակայն հիմա բավականին թուլացած ուժ է, ու մեծ ազդեցություն չունի Հայաստանի քաղաքական գործընթացների վրա: 

Միգուցե այդ ուժն իր հերթին ցանկանար ակտիվություն դրսևորել, բայց այս պահին իրական կյանքում ակտիվություն չենք տեսնում: Սա վերաբերում է նաև տարբեր այլ ուժերի, որոնց պարագայում ևս ակտիվություն չկա: 

Այսօր Հայաստանում գաղջ մթնոլորտ է, ինչպես ժամանակին բնորոշել էր երրորդ նախագահը: Հայաստանը վերածվել է օրվա կուրսով ընթացող երկրի: 

Այն ուժերը, որոնք տրամաբանորեն պետք է, որ ակտիվանային, անգամ այդ ուժերը չեն ակտիվանում: 

Բացի վերոնշյալ մթնոլորտից, Հայաստանը նման է շատ արագ տեմպերով քաղաքական լճացման մեջ հայտնվող երկրի: Իսկ լճացման մեջ, որպես կանոն, ոչ մի ուժ չի ակտիվանում»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Քաղտեխնոլոգը խնդիր է համարում նաև չարությունն ու ատելությունը, որն ավելի խորն արմատներ ունի: «Երբ գրեթե 25 տարի շարունակ իշխող քաղաքական ուժը արհամարհում է հասարակությանը, այդ հասարակության մեջ չարություն է առաջանում այդ իշխող խավի նկատմամբ: 

Այդ ատելությունը ծնվել է 1995 թվականից սկսված կեղծված ընտրություններով ու շարունակվել մինչև 2017 թվական: 25 տարի շարունակ հասարակությունը ճնշված վիճակում է եղել, նրա իրավունքներն անընդհատ ոտնահարվել են, ինչի արդյունքում, բնականաբար, չարացել է: 

Եվ այդ չարությունը պետք է դուրս գար, ավելի ակնհայտ դառնար: Ու այդպես էլ եղավ 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո:

Առավել ևս, որ այդ չարությունը նաև խրախուսվում էր որպես գործիք՝ մրցակիցների դեմ պայքարելու համար: 

Իհարկե, ներկայիս իշխող քաղաքական ուժը կարող էր այդ չարությունը չմոբիլիզացնել: Այդ դեպքում չարությունը և ատելությունն այս աստիճանի չէին հասնի: 

Դա էլ այն դեպքում, երբ իշխող քաղաքական ուժն անցած տարվա իրադարձություններից հետո ցույց տար Հայաստանի զարգացման վեկտորը: 

Այդ դեպքում չարությունը և ատելությունը դրական մղումների կփոխակերպվեին, դրական լիցքերով կգնայինք դեպի երկրի զարգացում: 

Հետհայացքը չարություն է ենթադրում, դեպի ապագա նայելը՝ դրական խթան, որը քաղաքացիների մոտ դրական գործ նախաձեռնելու ցանկություն կառաջացներ: 

Իշխանությունը կարող էր Հայաստանը զարգացնելու ուղղությունը ցույց տալ: Եթե իշխող քաղաքական ուժն ատելությունն ու չարությունն արհեստականորեն չմոբիլիզացներ, չակտիվացներ որպես գործիք, այլ պատկեր կլիներ: 

Այնուամենայնիվ, այլ ճանապարհ ընտրվեց»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ երբ ապագան ցույց չեն տալիս, և կա կողմնակիցներին շուրջը պահելու խնդիր, մրցակիցներին լռեցնելու համար ատելություն է քարոզվում:

«Նախկինում մրցակիցներին լռեցնում էին բանտերը մտցնելով, Հայաստանից վտարելով կամ փորձում էին գնել: Այսօրվա իշխող ուժն այլ տեխնոլոգիա է որդեգրել. 

իշխանությունների կողմից բուծված ֆեյքային և ոչ ֆեյքային խմբերը սկսում են հարձակվել այս կամ այն գործչի վրա՝ հույս ունենալով, որ եթե իրենք քննադատեցին այլ տեսակետ հայտնողներին, ապա կարող են այս կամ այն անհատին թույլ չտալ, որ նա այլ տեսակետ ունենա: Այդուհանդերձ, դա դրական որևէ ազդեցություն չի ունենում»,-շեշտեց նա: 

Արմեն Բադալյանի խոսքով, մեծ հաշվով, պետական կառավարման այն համակարգը, որը գոյություն ուներ մինչև 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները, նորից ի հայտ է գալիս:

«Այդ իշխող համակարգը վերականգնվում է Հայաստանում: Այսօր արդեն դատական համակարգը մեկ մարդու տոտալ վերահսկողության ներքո է, տնտեսական ներդրումներ, որպես այդպիսին, չկան, բացի կոսմետիկ օրենքներից, տնտեսական քաղաքականությունը ևս փոխված չէ: 

Արտաքին քաղաքականության մեջ ոչ մի նախաձեռնություն ու նվաճում գոյություն չունի: ՌԴ-ի և ԵՄ-ի հետ ունեցած հարաբերությունները բավականին սառն են, իսկ անգլոսաքսոնական հանրույթը չկատարած աշխատանքների համար վարչապետից արդեն հաշիվներ է պահանջում, որի օրինակը ՀՀ ԱԳ նախարարի՝ BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցն էր: 

BBC-ի լրագրողը հնչեցնում էր բոլոր այն մեսիջները, որոնք ցանկանում էին հասցնել Հայաստանի իշխանությանը: 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների 24-ժամյա օնլայն հեռարձակումը BBC-ն հենց այնպես չէր ապահովում: 

Կային խնդիրներ, որոշակի նպատակներ, և հիմա այդ գլոբալիստական կենտրոնը սկսում է պատասխաններ պահանջել գլխավոր անձնիշխանից առ այն, թե նա երբ է լուծելու բոլոր խնդիրները, որի համար նրան աջակցել ու բերել են իշխանության»,եզրափակեց քաղտեխնոլոգը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection