Արթուր Վանեցյանը չի ձերբակալվի
INTERVIEWԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում, հերքեց մամուլի տեղեկությունները, թե առաջիկայում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել:
Հարցին, թե պետական վերահսկողական ծառայությունը ԱԱԾ-ում ինչ ստուգումներ է իրականացնում եւ արդյոք դա վերաբերում է Արթուր Վանեցյանի ղեկավարման տարիներին, նա պատասխանեց. «ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, եւ կարծում եմ՝ առաջիկայում կլինի հրապարակում: Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակում ուսումնասիրում է ԱԱԾ գործունեությունը երեւի թե 2 տարվա կտրվածքով»:
Հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ Արթուր Վանեցյանը կարող է ձերբակալվել, կալանավորվել, Էդուարդ Մարտիրոսյանը բացասական պատասխան տվեց. «Պետք չի այդպիսի ստահոդ լուրեր տարածել: Ով է տարածում, ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



