Մեր պայքարը շարունակվելու է ցանկացած սցենարի պարագայում. Շիրակ Բունիաթյան
SOCIETY
Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների կարծիքը չի փոխվել հանքի շահագործման հարցում, նրանք սպասում են Կառավարության որոշմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:
«Մենք մտածում ենք, որ մի քիչ ժամանակատար է հարցի լուծումը, փորձում ենք կապել դրա հետ Կառավարության պատասխանի էս ուշացումը: Ինչ վերաբերում է բնակչությանը, բնակչությունն իր վերջնական որոշումը կայացրել է: Եթե հայությունը չի կարող դիրքորոշում փոխել Արցախի հարցում, նույնն էլ մենք, եթե ողջ աշխարհն էլ ուրիշ բան ասի, մենք գիտենք մեր ասելիքը, ձեւավորված է, Ամուլսարը պետք է սար մնա»,-ասաց նա:
Շիրակ Բունիաթյան հավելեց, որ Ամուլսարի պահպանությունը իրենք շարունակում են, իսկ սարի տարածք թողնում են միայն «Լիդիանի» անվտանգության աշխատակիցներին, քանի որ չեն ցանկանում` տարածքում գողություն լինի:



