Արարատ Միրզոյանը Հռոմի հայկական եկեղեցում մասնակցել է կիրակնօրյա պատարագին, շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ
SOCIETY
Հռոմում հայկական կաթողիկե եկեղեցում մասնակցեցի կիրակնօրյա պատարագին և հոկտեմբերի 27֊ի զոհերի ոգեկոչման ծեսին, շփվեցինք հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով գտնվում է Հռոմում, հոկտեմբերի 29-30-ը կլինի Նեապոլում:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Իվետա Տոնոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



