Իռլանդիայում 5-րդ կասկածյալն է ձերբակալվել 39 դիով հայտնաբերված բեռնատարի գործով
INTERNATIONAL NEWSԻռլանդական ոստիկանությունը 5-րդ կասկածյալին է ձերբակալել 39 մարդու սպանության գործով, որոնց մարմինները հայտնաբերվել էին բեռնատարում` անգլիական Էսեքսում:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով անգլիական աղբյուրին, Իռլանդիայի իրավապահները մոտ 20 տարեկան երիտասարդի են ձերբակալել Դուբլինի նավահանգստում: Նա լաստանավով ժամանել էր Ֆրանսիայից:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ անգլիական Էսսեքս կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական պարկի տարածքում գտնվող բեռնատարում 39 մահացած մարդ է հայտնաբերվել: Վարորդին ձերբակալել էին դեպքի վայրում: Իրավապահները ենթադրում են, որ մահացածները ներգաղթյալներ են եղել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



