Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Իրավախախտման արձանագրում՝ անձնական կյանքի գաղտնիության հաշվին

SOCIETY

Մարդկանց անձնական տվյալների գաղտնիությունը պարբերաբար խախտվում է, չնայած գործում է ոլորտը կարգավորող օրենքը: Տարբեր լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում, պետական գերատեսչությունների հաղորդագրություններում երբեմն սպրդում են մարդկանց անձնական տվյալներ՝ սկսած անուն-ազգանունից վերջացրած լուսանկարով: 

Կար ժամանակ, երբ քաղհասարակության ներկայացուցիչները, խնդրով զբաղվող փորձագետները գրեթե ամեն օր նշում էին, որ, օրինակ՝ պետք չէ հեռուստացույցով ցուցադրել հանցագործության մեջ կասկածվող անձի դեմքը և հրապարակել անձնական տվյալները, քանի որ վերջինիս մեղքը դեռևս ապացուցված չէ դատական կարգով, նա ընդամենը կասկածյալ է: 

Տարիների ընթացքում այս խնդիրը կարգավորվեց:

 

Անձնական տվյալների գաղտնիության թեմային այս հրապարակման մեջ անդրադառնում ենք՝ ուշադրության կենտրոնում պահելով ԱԺ-ի կողմից օրերս երկրորդ ընթերցմամբ ընդունված երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը: 

Բացի դա, սոցիալական ցանցերում կան տարաբնույթ խմբեր, որտեղ վարորդները և քաղաքացիները նկարահանում և տեղադրում են ճանապարհային երթևեկության խախտումներ: Արդյո՞ք չի խախտվում քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, երբ նրանց տեսանկարահանում են, լուսանկարում և նյութերը տեղադրում հասանելի հարթակներում՝ առանց նրանց համաձայնության: 

Իսկ հիմա էլ արդեն օրենքով քաղաքացիները հնարավորություն կունենան տեսանկարահանել խախտումները և ուղարկել ճանապարհային ոստիկանությանը, որը, սակայն, պետք է միայն վերամշակի տեսանյութը, վարչական ակտն ուղարկի խախտում կատարած անձին: 

Նա իրավունք չունի հրապարակել տեսանյութը: 

Բայց արդյոք տեխնիկական կարգավորումներն այնպիսին կլինե՞ն, որ քաղաքացիները չկարողանան իրենց իսկ տեսագրած տեսանյութը հրապարակային դարձնել կամ էլ օգտագործել այլ՝ ոչ բարի նպատակներով: 

 

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը նշում է՝ որպես քաղաքացի կողմ չէ, որ տեսանյութերում և լուսանկարներում երևում են մարդկանց դեմքերը:

«Մարդկանց դեմքերը պետք է փակվեն, բայց առկա իրավիճակում լրատվամիջոցների կատարած տեսագրությունները, ուղիղ եթերներն իրավախախտման փաստեր են ֆիքսում: Վերջերս մի քանի տեսանյութեր հրապարակվեցին, որտեղ քաղաքացիները տրանսպորտում վարորդներին ծխելուց նկարահանել էին: 

Այսինքն՝ նրանց ֆիքսել էին իրավախախտում կատարելիս: Վարորդների հետ կապված դեպքերում՝ քաղաքացիները ֆիքսում են նրանց կատարած իրավախախտումները: 

Հիմա, եթե օրենքով արձանագրենք, որ վարչական իրավախախտում կատարելու դեպքում իրավունք չունես անձին նկարելու, դա նույնն է, որ եթե խուլիգանություն կամ գողություն անեն, արգելք լինի այդ փաստերը նկարելու: 

Կունենանք մի իրավիճակ, երբ մեր անվտանգությունը հոգալու համար պայման կդրվի Հայաստանում բոլոր տեսախցիկները հանելու»,-ասում է Քեյանը՝ ընդգծելով, որ այս հարցին բավականին զգույշ պետք է մոտենալ, քանի որ նկարահանում իրականացնելով՝ նաև հանցանքներ են բացահայտվում: 

«Օրինակ՝ քաղաքացին նկարահանում է գողության դեպք, բայց բացի գողություն կատարող անձից տեսանյութի մեջ կարող են հայտնվել նաև այլ մարդկանց դեմքեր: 

Բնական է՝ նրանք չեն ցանկանա, որպեսզի իրենց դեմքերը երևան տեսանյութում: Եթե լրատվամիջոցները ունեն հնարավորություն դեմքերը փակելու մոնտաժային տարբեր ծրագրերի օգնությամբ, ապա քաղաքացիները նման տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն ոչ միշտ ունեն: 

Հիմա ասե՞նք՝ գողության փաստը մի արձանագրեք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը սոցիալական ցանցերում տեսանյութերի հրապարակումն անձնական տվյալների գաղտնիության խախտում է համարում: 

Նա նաև անդրադառնում է օրենքին, որով քաղաքացիները հնարավորություն ստացան տեսանկարահանել և ՃՈ ուղարկել երթևեկության խախտումները: 

«Պետք է հստակ պատասխանել բոլոր հարցերին, թե կոնկրետ ինչպե՞ս են կատարվելու նկարահանումները, որպեսզի բացառվի անձանց նույնականացումը: 

Այստեղ պետք է խնդիր լինի մեքենայի համարանիշը և իրավախախտումն արձանագրելը, բայց մեքենայում գտնվող մարդիկ, որոնք կապ չունեն այդ իրավախախտման հետ, չպետք է նույնականացվեն: Տեսանյութերի մշակման գործընթացում այնպես պետք է արվի, որ մարդկանց դեմքերը որևէ կերպ չարձանագրվեն: 

Դա պետք է օրենքով կարգավորվի: Ինձ, օրինակ՝ շատ հետաքրքիր է, թե կոնկրետ այդ նախագծի վերաբերյալ եղե՞լ է անձնական տվյալների պաշտպանության գործակալության դրական եզրակացությունը, արդյոք այն ասե՞լ է, որ բոլոր ռիսկերը գնահատված են և ճիշտ լուծումներ են առաջարկված: Վստահ չեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դոյդոյանը

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia