Ոչ թե ռևանշ, այլ երկրորդ պարտությունդ. Նուրմագոմեդովի հայրը՝ Մաքգրեգորին
SPORTԽառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայրն անդրադարձել է իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի Մոսկվայում արած հայտարարությանը:
«Եթե դու այդքան շատ ես ցանկանում մենամարտել, ապա կստանաս այդ հնարավորությունը: Դա չի լինի ռևանշ, այլ կլինի քո երկրորդ պարտությունը»,- Աբդուլմանապ Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը հոկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Խաբիբ Նուրմագոմեդովը վախենում է մենամարտել իր հետ:
Մաքգրեգորը նաև նշել էր, որ իր հաջորդ մենամարտը կանցկացնի հաջորդ տարվա հունվարի 18-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



