Ո՞վ է Հայաստանի հետ կապերի պատգամավորական խմբի ղեկավարը
INTERNATIONAL NEWStimer-odessa.net-ը «Օդեսացի մորուքավոր-կուլտուրիստը գլխավորել է Հայաստանի հետ կապերի պատգամավորական խումբը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում հայտնվել է Հայաստանի Հանրապետության հետ կապերի միջխորհրդարանական խումբ:
Պատգամավորական այս նոր միավորումը գլխավորել է «Ժողովրդի ծառա» նախագահական խմբավորման օդեսացի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը: Facebook-ի իր էջում պատգամավորը խոստացել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը «նոր ազդակ հաղորդել» և առկա ստրատեգիական գործընկերությունը դարձնել առավել արդյունավետ:
Ըստ timer-odessa.net-ի տեղեկատվության, Արտյոմ Դմիտրուկի հովանավոր է հանդիսանում խոշոր գործարար և համատեղության կարգով նաև Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:
Կամո Խաչիկյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



