Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Նա­խա­տես­վում են փո­փո­խու­թյուն­ներ որ­դեգր­ման գոր­ծըն­թա­ցում. նոր նա­խա­գիծ

SOCIETY

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը երեխաների որդեգրման, որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, երեխայի խնամքի վերահսկողության և որդեգրմանն առնչվող գործառույթների, իրավասու մարմինների լիազորությունների շրջանակի հստակեցումն ու կարգավորումն է, ինչպես նաև խնամատար ծնող դառնալու 55 տարվա սահմանափակումը վերացնելը:

Հանրային քննարկման հարթակում այս նախագիծը միայն կողմ ձայների չէ, որ արժանացել է: Իսկ հիմա ըստ էության:

Նախարարությունն առաջարկում է վերաշարադրել ընտանեկան գործող օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոշ հոդվածների մի շարք կետեր ու մասեր ճանաչել ուժը կորցրած: 

Հիմնական փոփոխությունները վերաբերում են որդեգրել ցանկացող անձանց առողջությանը, կենսապայմաններին, որդեգրման գործընթացի գաղտնիությանը և այլն:

Առաջարկվող կարևոր փոփոխություններից մեկով առաջարկվում է օրենսգրքի 138րդ հոդվածի 6-րդ մասից հանել «իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին» բառերը:

Առաջարկվող նախագծով խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձի տարիքի վերաբերյալ փոփոխության նպատակն է ապահովել առավել լայն հնարավորություն խնամատար ընտանիքի ինստիտուտի ընդլայնման համար: 

Ըստ նախարարության՝ գործող օրենսգրքի 61-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է երեխայի որդեգրում երեխայի ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո։ 

Գործնականում, ըստ ոլորտի պատասխանատուի, նշված նորմն անհիմն երկարացնում է երեխայի տեղավորման հարցը, նրան ընտանիք գտնելու գործընթացը, որը չի բխում երեխայի շահերից: 

Սա և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ առաջարկվում է 61-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքներում խնամվում է 40 երեխա:

 Նրանց թիվը նախատեսվում է հասցնել 94ի: Գործնականում խնդիր է առաջանում ընտանեկան օրենսգրքի 138-րդ հոդվածի 6-րդ մասի հետ կապված, համաձայն որի խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին: 

Ըստ նախարարության, այս սահմանափակումը խոչընդոտում է շատ երեխաների հայտնվել խնամատար ընտանիքներում, ուստի, ուսումնասիրելով տարբեր երկրների խնամատարության փորձը, որի դեպքում խնամատար ծնողի տարիքային սահմանափակում գոյություն չունի, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը ևս հանդես է գալիս տարիքային սահմանափակումը չեղարկելու առաջարկով: 

ՀՀ ընտանեկան օրենսգրքի այս փոփոխությունները նպաստելու են խնամատար ընտանիքի ինստիտուտի ընդլայնմանը, ինչպես նաև երեխաների իրավունքները պաշտպանելու, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:

Առաջին հայացքից այս նախագծում, կարծես թե, չկան իրարամերժ հակասական, երեխայի լավագույն շահին հակասող փոփոխություններ: 

Թերևս դրա նկատմամբ բացասական տրամադրվածությունն անուղղակիորեն կապվում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ, որտեղ առաջ են քաշվում երեք հիմնական հասկացություններ՝ «կանանց նկատմամբ բռնություն», «գենդեր» և «ընտանեկան բռնություն»: 

Վերջերս մտավախություններ էին հնչում, որ կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանում հնարավոր կլինեն ոչ միայն միասեռ ամուսնությունները, այլև միասեռ ամուսինների կողմից երեխաների որդեգրումները: 

Իհարկե, պաշտոնյաները նշում են, որ այս պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, բայց Ստամբուլ յան կոնվենցիայի հոդվածների վերլուծությունն այլ բանի մասին է վկայում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia