Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք

ECONOMICS

Past.am

Ոչ սակագնային միջոցառումներն այսօր գտնվում են գլոբալ առևտրի բանակցությունների կենտրոնում՝ ազդելով համաշխարհային առևտրի գրեթե 90%-ի և մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտների վրա:

 

Ինչպես հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կազմակերպության կողմից (UNCTAD) Ժնևում կազմակերպված ոչ սակագնային միջոցառումների՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիքի, դասակարգման ու կարգավիճակի վերաբերյալ քննարկումներին մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը:

 

Խորհրդաժողովում քննարկվել են սակագներից դուրս առևտրային հարաբերությունների, ոչ սակագնային միջոցառումների և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայուն զարգացման նպատակների փոխկապակցման, առևտրային կանոնակարգերի թափանցիկության խնդիրները, ինչպես նաև ոչ սակագնային միջոցառումների կանոնները, որոնց պահպանումը պահանջում է զգալի ռեսուրսներ և կարգավորող համագործակցություն բազմակողմ մակարդակում:

 

 

 

Էլվիրա Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում ոչ սակագնային միջոցառումների մասին տվյալների հավաքագրման,  դասակարգման աշխատանքները և դրանց արդյունքները, որոնք շատ բարձր են գնահատվել խորհրդաժողովի մասնակիցների կողմից: Նա նշել է, որ սննդամթերքի անվտանգության պաշտպանությունը և միջազգային ստանդարտների վրա հիմնված ոչ սակագնային միջոցառումների մշակումն ու կիրառումը Հայաստանի առաջնահերթություններից է:      Որպես այս խորհրդաժողովի շարունակություն, Է. Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրամիության Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստին, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի «Առևտուր և առևտրին առնչվող հարցեր»-ի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզը: Նա ներկայացրել է մեր երկրում պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացում ՍԱՏՄ ջանքերն ու աջակցությունը, արտադրության մեջ սննդի հիգիենայի միջազգային ստանդարտների ներդրման աշխատանքները, ռիսկերի գնահատման ու ռեյթինգավորման համակարգի գործարկմանն ուղղված քայլերը: «Ներկայումս ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախատեսում է շարունակել ոչ սակագնային միջոցառումների պարզեցման, թափանցիկության բարձրացման և մասնավոր հատվածի գիտելիքների բարելավման աշխատանքները»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարի խորհրդականը:Եվրամիության պատվիրակության առողջության և սննդամթերքի անվտանգության երկկողմ միջազգային հարաբերությունների Հայաստանի պատասխանատու Ժան Բլոեմենդալը նշել է, որ նախորդ հանդիպումներից հետո ՀՀ ԿԵ ՍԱՏՄ կատարած աշխատանքը բավականին տպավորիչ է: Նա բարձր է գնահատել վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային կառույցների հետ Տեսչական մարմնի համագործակցության ակնհայտ ակտիվացումը, ինչպես նաև այն կարևորությունը, որ հայկական կողմը տալիս է միջազգային ստանդարտների ներդրմանը:

 

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System