Yerevan, 11.August.2026,
00
:
00
BREAKING


Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կան հանրությանն առավել հայտնի «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

BLOG

Past.am

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան հայտարարությունը.

Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա ցավալի պատմություն է, որ պետք է պատմել մինչև վերջ՝ բոլոր մանրամասներով։

Երեկ մամուլի հրապարակման առիթով Գևորգ Կոստանյանը բացել է որոշ փակագծեր, բայց ժամանակն է ասելու այն` ինչ շատերդ չգիտեք:

Երեք տարի շարունակ ինձ` որպես գործող, իսկ հետագայում արդեն` որպես նախկին արդարադատության նախարար պատեհ-անպատեհ մեղադրել են Ա. Սարգսյանի մահվան մեջ, չնայած որոշ առիթներ ունեցել եմ բացատրելու, որ ես զրո առնչություն եմ ունեցել նրա ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ, ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ՈՒ բնականաբար նաև ՄԱՀՎԱՆԸ: Ժամանակին Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, ով առաջիններից էր, ով պահանջում էր իմ հրաժարականը, երեք օր անց հրաժարվեց այդ պահանջից` հասկանալով, որ ես ՈՉ Մի կապ չունեի և չէի կարող ունենալ այդ դեպքի հետ: Հետագայում էլ տղայի արդարամտությունը թույլ տվեց ասել ճշմարտությունը` անգամ իշխանափոխությունից հետո, երբ այնքան հեշտ էր ամեն ինչ կապել նախկինների հետ: Կրկին շնորհակալ եմ իրեն այդ արարքի համար:
Բայց դա չխանգարեց բազմաթիվ անգետների, մոլորվածների, բարոյականությունը հայելու հիշողության մեջ թողածների եւ մահը մանրադրամ դարձրածների շարունակել մահվան մեղադրանքով լայքեր հավաքելու գարշելի պրոցեսը: Տարբեր փուլերում տարբեր պատճառներով լռել եմ` հավատալով, որ ճշմարտությունը շքամուտքով կազդարարի իր գալուստը ու բոլորը կհասկանան, որ ես ՈՉ ՄԵԿԻ ՄԱՀՎԱՆ ԱՆԳԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՉԵՄ, որ գիշերները հանգիստ եմ քնում, ոչ թե որովհետև ցինիկ եմ, այլ քանզի խղճիս առաջ մաքուր եմ:
Իշխանափոխությունից հետո ևս հանգիստ ու վստահ էի, քանզի Նիկոլ Փաշինյանը այս հարցի ուղղակի պահանջատեր է եղել, հարցի` իր կարծիքով մեղավորների անուններ է հնչեցրել ԱԺ ամբիոնից, գլխավոր դատախազության մուտքի մոտից և այլ վայրերից: Բայց երբ իշխանության մեջ եղած մի քանի պատգամավորներ (ֆեյքերն ու բոտերը՝ առավել ևս) սկսեցին մեղադրանքը կրկնել, ես հասկացա, որ նրանք ոչ միայն ոչինչ չեն կարդացել և ծանոթ չեն իրենց առաջնորդի մտքերին, այլև անգամ ցուցում չունեն տարրական բարոյականություն պահպանել ու մարդուն հանիրավի չմեղադրել:
Հասունացել է պահը ձեզ ներկայացնելու որոշ հայտնի ու անհայտ հանգամանքներ ու փակել այս թեման: Ընդ որում, հատուկ եմ ընդգծում՝ ո՜չ արդարանալու նպատակ ունեմ, ո՜չ էլ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու կամ էլ հավատացնելու,այլ շարադրելու եմ դեպքերը եւ հանգամանքները։

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

• Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, ( քրեակատարողական հիմնարկ ու եվրոպական դատարան ներկայացվելուց հետո) երբ փաստաբանները դիմել էին նաև ՄԻԵԴ անհապաղ միջոց կիրառելու մասով անընդհատ կապի մեջ եմ եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ, հրատապ կերպով այդ փաստաթղթերում ներկայացված հիվանդությունների ազդեցության հարցը կալանքի հարցի վրա պարզելու համար։ Այսինքն` անհապաղ կերպով կազմակերպվել են հետազոտություններ, ուսումնասիրություններ: Լսելով բժիշկների տեսակետը Արթուրի անբուժելի հիվանդության մասին, հավաստիանալով, որ մտահոգությունները տեղին են, այդ հարցի կապակցությամբ հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ այն ժամանակ ԵՎՍ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և ներկայացրել իրավիճակը:
Ինչու իրեն` քանզի նա է նախաքննության և հետաքննության օրինականության հսկողության համար (կարդալ՝ այս դեպքում կալանքի) թիվ մեկ պատասխանատու անձը երկրում: Կարծում եմ՝ ազնվությունը թույլ կտա, որ Արթուր Դավթյանը չհերքի «սուպեր» հեռախոսակապով տեղի ունեցած խոսակցությունը, իսկ ողջամտությունն ու տրամաբանությունն էլ թույլ կտան չհերքել «VIBER»-ով տեղի ունեցած խոսակցությունը: Զանգահարողը եղել եմ ես։ Այսպիսով` ես և Գևորգը անշեղորեն և արագությամբ կատարել ենք այն ինչ պարտավոր էինք անել այդ պահին, այդ փուլում` մեր իրավասության շրջանակներում:

• Այս ամենից հետո 2016 թվականի դեկտեմբերի 30-ին բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա ԴԱՏԱԽԱԶԻ կողմից կայացված որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց և նա ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ:

• Նույն օրը նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվեց առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովին, քանզի դա օրենքի պահանջն էր:

• 2017 թվականի հունվարի 31-ին ստացվեց փորձաքննության եզրակացությունը, որը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին ու որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը ընդգրկված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում և ուրեմն` նրա նկատմամբ կալանքը ՉԷՐ ԿԱՐՈՂ կիրառելի լինել։

ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՐՑԵՐ

2017 թվականի հունվարի 31-ի փորձաքննությունից հետո, տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց շուրջ, հարգելի տիկնայք և պարոնայք, պետք է մտածեք՝ ակնկալելով պատասխանատու անձանցից պատասխաններ։

• 2017թ. հունվարի 31-ին, երբ միջգերատեսչական հանձնաժողովը ասում է, որ Արթուր Սարգսյանը ունի կալանքի հետ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ հիվանդություն, քննիչի կողմից ՆՈՒՅՆ ՕՐԸ որոշում է կայացվում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ ենթադրաբար` ոչ առանց հսկող դատախազի իմացության:

ՀԱՐՑ՝ ինչու՞, այդ ի՞նչ հիմնավորում է դրված եղել դրա հիմքում: Ինչո՞վ պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն:

• 2017 թվականի փետրվարի 8-ին ստացվում է ԿՐԿՆԱԿԻ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը հակառակ առաջին փորձաքննության ասում է, որ Արթուրի հիվանդությունը չի խոչընդոտում կալանքի տակ գտնվելուն, ավելին` նա անգամ ստացիոնար բուժման կարիք չունի:

• 2017 թվականի փետրվարին 8-ին` այսինքն նույն օրը, երբ փորձագետը ասում է, որ Արթուրը կալանքի տակ կարող է գտնվել, քննիչը որոշում է կայացնում Արթուր Սարգսյանին ձերբակալելու մասին, իսկ հաջորդ օրը դատավորի որոշմամբ Արթուր Սարգսյանը կրկին կալանավորում է:

ՀԱՐՑ՝ ինչու՞ է կրկնակի փորձաքննությունը տևում ութ օր, ու այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ եզրակացության պատասխանը ստացվում է, անմիջապես նույն օրը Արթուրին ձերբակալում են ( արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին) ու հաջորդ օրը կալանավորում: Տարօրինակ չէ՞։

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ Արթուր Սարգսյանի երկրորդ կալանավորման մասին իմացել եմ հեռուստացույցից, արդարադատության նախարարը ի պաշտոնե կապ չունի քննիչի, դատախազի, փորձագետի ու մնացած դերակատարների հետ: Այս հարցերի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ նախաքննության մարմինն է, իսկ արդարադատության նախարարը ունի զրո իրավասություն:
Ռուստամ Բադասյանից հարցրեք` արդյոք ինքը կարող է ասել մեկին ձերբակալեն կամ կալանավորեն, թե ոչ ինքը առհասարակ կապ ունի այդ պրոցեսների հետ թե ոչ, քան ուղղակի քրակատարողական հիմնարկում պահելու պարտականությունը այդ որոշումների դեպքում։

• 2017 թվականի փետրվարի 13-ին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը, քննիչի որոշման պատճառով չկարողանալով տեսակցել Արթուր Սարգսյանի հետ, հանդիպել են այլեւս գեներալ Արթուր Դավթյանի հետ և նրա հետ քննարկել Արթուր Սարգսյանի կալանավորման փոփոխության հարցը: Ճիշտ կարդացիք` ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ հետ են հանդիպել ոչ թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, քանզի հարցը Արթուր Դավթյանի իրավասության տիրույթում էր։

( Մեկնաբանությունում տես՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի լայվը դատախազության մուտքի մոտ։
Մեկնաբանությունում տես նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Քուանշ» վերտառությունը կրող հայտնի ելույթը խորհրդարանում, որտեղ նա թվարկում էր գլխավոր դատախազի «մեղքերը», որոնց համար հավանաբար շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում)։
Այս հանդիպումից հետո Արթուր Դավթյանը շուրջ 26 օր քննարկում էր պատգամավորների անձնական երաշխավորությունը, որ պարզեր պատգամավորները ունեն հեղինակություն թե ոչ, որ կալանքը փոխարիներ: Ի վերջո, մարտի 6-ին Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։

ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Վերոգրյալի հիման վրա պարզ է դառնում, որ առնվազն պետք է պատասխանել այն հարցերին, թե ով է պահանջել այդ չարաբաստիկ երկրորդ փորձաքննությունը և ԻՆՉՈՒ՞, ու՞մ ցուցումով, ո՞վ և ի՞նչ ցուցում է տվել փորձագետին կամ տվե՞լ է թե ոչ ու պատժել մեղավորներին: Ի դեպ, բացառությամբ որոշ փաստերի, այս ամենը հայտնի է եղել Նիկոլ Փաշինյանին, ուստի մեղմ ասած զարմանալի է, որ նա երբ պատգամավոր էր հիշում էր բոլորի պատասխանատվության տիրույթները, իսկ այժմ կարծես չի հիշում:
Ուշադրություն դարձրեք, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց հստակ ուրվագծում եմ որոշումների պատասխանատուներին ու նրանց վերադասներին։

1. Քննիչ ու ԱԱԾ այն ժամանակվա քննչական վարչության պետ (պատասխանատու են կալանքի միջնորդության համար)

2. Հսկող դատախազ և նրա վերադաս` գլխավոր դատախազ, արդեն գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյան (պատասխանատու են կալանքի օրինականության ստուգման համար)

3. Դատավոր` ի դեպ այս իշխանության օրոք Երևան քաղաքի դատարանի նախագահ դարձած Արթուր Մկրտչյան (պատասխանատու է կալանքի որոշման համար)

4. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-Ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս՝ նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան (պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար):
Սրանք այն պաշտոնյաներն են, որ ներկայումս էլ շարունակում են պաշտոնավարել։ Ավելին՝ այս հարցում առանցքային դեր ունեցած պաշտոնյաները ունեցել են առաջխաղացում կամ պարգեւատրվել են հենց նոր իշխանությունների օրոք։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս պաշտոնյաները այլեւս որեւէ կերպ պատասխանատու չեն Արթուր Սարգսյանի հետ կապված որեւէ դրվագի համար, թե՞.....

Հ.Գ. Ինչո՞ւ շուտ չէի խոսում այս մասին`
Անմիջապես Արթուր Սարգսյանի մահվանից հետո արդեն կային այս կապակցությամբ հարուցված քրեական գործեր, ու ես սպասում էի որ ճշմարտությունը բացահայտվելու է` թե իշխանափոխությունից առաջ և թե հետո: Բայց ժամանակն անցնում էր ու միևնույն է` նողկալի շահարկումները շարունակվում էին: Սա առիթ էր խոսելու, թեև հակված չէի, քանզի անհեթեթագույն մեղադրանքների սովորաբար չեմ անդրադառնում: Այսուհետ ևս` այս թեմայի մասով լինելու եմ լուռ, ասելիքս սպառիչ եմ շարադրել, խիղճս մաքուր է, խոսքերս էլ ճշմարիտ՝ ասված՝ ոչ թե ինձ սիրողների կամ ատողների համար, այլ իրականության կարիքն ունեցողների համար։


Մնացեք խաղաղությամբ:

Results of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan