Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նի նոր օրհ­ներ­գի հա­մար հայ­տա­րար­ված մրցույ­թում հաղ­թող է ճա­նաչ­վել Արամ Խա­չատ­րյա­նի երաժշ­տու­թյու­նը

SOCIETY

 

ՏՈՆԵՐ

 

Հարավային Ամերիկայի քիմիկոսներ՝ Մոլի օր (ոչ պաշտոնական), Հունգարիա՝ Հանրապետության օր, Լիբիա՝ Հաղթանակի և ազատության օր, Ռուսաստան՝ Գովազդի աշխատողների օր:

 

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

 

1905- ծնվել է դիրիժոր Ալեքսանդր ՄելիքՓաշայանը:

 

1907 –ծնվել է հայ խորհրդային զորահրամանատար Նվեր Սաֆարյանը:

 

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրի ինքնապաշտպանության կոմիտեն Երևան է ուղարկել իր ներկայացուցչին՝ նպատակ ունենալով համոզել Հայաստանի կառավարությանը՝ Ղարաբաղ ուղարկել սպաների խումբ, որոնք չեն թողնի Ադրբեջանը ուղղակի կառավարում իրականացնի այնտեղ:

 

1913 – ծնվել է դերասան Գարուշ Խաժակյանը:

 

1915 –ծնվել է ջութակահար Ռուբեն Գրիգորյանը:

 

1928– ծնվել է երաժշտագետ, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

 

1959- վախճանվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:

 

1963 – ծնվել է քանդակագործ Նունե Թումանյանը:

 

1993 - հայկական բանակը հակահարձակման է անցել ռազմաճակատի հարավային ուղղությամբ և ազատագրել կարևորագույն ռազմավարական նշանակության կետ համարվող Հորադիզ քաղաքը։ Շրջափակման մեջ են ընկել ադրբեջանական բանակի այն զորամասերը, որոնք տեղաբաշխված են եղել Զանգելանի, Ջեբրաիլի և Կուբաթլիի շրջաններում:

 

1994- վախճանվել է հայ խորհրդային կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանը:

 

1997– վախճանվել է հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը, որն ունեցել է 200ից ավելի գյուտերի արտոնագրեր:

 

1999 – վախճանվել է կանադահայ պատմաբան, իրավագետ, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտոր Գևորգ Բաղջյանը:

 

2006- Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը որպես հիմն հնչել է խորհրդային տարիներին: Սակայն հետագայում այս մրցույթը չեղյալ է հայտարարվել:

 

2008- Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանը և բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին:

 

2009- Թուրքիայում Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնում հայկական «Սահման» ֆիլմը միջազգային ֆիլմերի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի: 

 

2013- վախճանվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը:

 

 

 

2014- Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծը:

 

2018- Երևան - Գյումրի մայրուղին փակել են ճանապարհաշինարարները, որոնք պահանջել են իրենց աշխատավարձը:

 

-խորհրդարանում տապալվել է ՍԴ դատավորի ընտրությունը, նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատավորի թափուր պաշտոնում առաջադրած թեկնածուն՝ փաստաբան Վահե Գրիգորյանը, չի ընտրվել:

 

ԱՇԽԱՐՀ

 

787 -քրիստոնեական եկեղեցիների տիեզերական համաժողովը ընդունել է սրբապատկերների հարգման կարգը, որը պահպանվում է մինչև մեր օրերը:

 

1086 -Ալմորավիդների և իսպանական մուսուլմանների բանակը Զալլակեի ճակատամարտում ջախջախել է թագավորներ Լեոնի և Կաստիլիան Ալֆոնսո 6-րդի բանակները:

 

1545- երեք տասնյակ չելնա-չայկա նավերով զապորոժցի կազակները մոտեցել են թուրքական Աչի-Կալե (Օչակով) ամրոցին և գրավել այն:

 

1698 –ծնվել է ֆրանսիացի ճարտարապետ Անժ-Ժակ Գաբրիելը:

 

1715 – ծնվել է Ռուսաստանի ցար Պետրոս 2-րդը:

 

1792 –ծնվել է բնագետ Ֆրիդրիխ Պարրոտը:

 

1803 -Ջոն Դալտոնը հաշվարկել է 21 քիմիական էլեմենտների և միացությունների ատոմային զանգվածները:

 

1814 - Լոնդոնում վիրաբույժ Ջոզեֆ Կարպյուն իրականացրել է քթի ձևի վերականգնման վիրահատություն, որը համարվում է աշխարհում կատարված առաջին պլաստիկ վիրահատությունը:

 

1826 - Նյու Յորքի թատրոնում առաջին անգամ օգտագործվել է գազային լուսավորվածություն:

 

1844– ծնվել է ֆրանսիացի նշանավոր դերասանուհի Սառա Բեռնարը:

 

1850 - Կոստանդնուպոլսի նավահանգստում խարսխված Neisi Shevkat գծանավի վրա տեղի ունեցած ուժգին պայթյունի զոհ է դարձել ավելի քան հինգ հարյուր մարդ:

 

1868 —ծնվել է անգլիացի ինժեներ Ֆրեդերիկ Լանչեստերը, որը հանդիսանում է բրիտանական առաջին ավտոմեքենայի ստեղծողներից մեկը:

 

1904-ծնվել է ռուս նկարիչ և մտածող Սվյատոսլավ Ռերիխը:

 

1940– ծնվել է բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն՝ «ֆուտբոլի արքան»:

 

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչել են գեներալ Շարլ դը Գոլի գլխավորած Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը:

 

1946 -կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջին նիստը:

 

1956- Հունգարիայում սկսվել է հակախորհրդային ապստամբություն:

 

1984- ԽՄԿԿ կենտկոմի պլենումը որոշում է ընդունել Սիբիրի գետերի հոսքը ուղղել հարավ:

 

2000- չին հնէաբանները պեղել են Խան դինաստիայի ժամանակաշրջանի ավելի քան 2 000 տարվա հնություն ունեցող երաժշտական գործիքների թանգարան: 

 

2001– թողարկվել է iPod շարժական մեդիա խաղարկիչը:

 

2002- Մոսկվայում Դուբրովկայի թատերական կենտրոնում ընթացող «Նորդ-Օստ» մյուզիքլի ժամանակ ներխուժելով դահլիճ՝ չեչեն ահաբեկիչները պատանդ են վերցրել մոտ 900 մարդու:

 

2011 -Լիբիայում հայտարարվել է, որ Մուամար Քադդաֆիի ռեժիմը պարտվել է:

 

 

Կամո Խաչիկյան

 

 

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia