Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս
INTERNATIONAL NEWSԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կոչ արել տարածաշրջանից դուրս բերել իր զորքերը, հաղորդում է AP-ը:
Տուսկը Ստրասբուրգում ԵՄ օրենսդիրներին հայտնել է, որ «ոչ ոք չի խաբվում այսպես կոչված հրադադարի համաձայնությամբ», որը նախորդ շաբաթ կնքել են ԱՄՆ-ը եւ Թուրքիան: Նրա խոսքով՝ Թուրքիան, որը ԵՄ անդամակցության թեկնածու է, պետք է դադարեցնի իր ռազմական գործողությունները, դուրս բերի իր ուժերն ու պահպանի միջազգային մարդասիրական իրավունքը: Նա նշել է, որ այլ գործողություններ նշանակում են անընդունելի տառապանք, «Իսլամական պետության» հաղթանակ եւ լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգության համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



