Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել
SOCIETYԳարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ արժանապատիվ Տ. Ղեւոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից եւ ծառայության կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը, ազատվելով Բուլղարիայի Հայոց թեմում ստանձնած հոգեւոր պարտականություններից, իր հովվական ծառայությունը եւս կբերի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



