Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա
INTERNATIONAL NEWSՖրանսիայում Հայաստանի դեսպանատունը հայտնել է այդ երկրում հրապարակվող ֆրանսալեզու Nouvelles d'Arménie (Լուրեր Հայաստանից) պարբերականի խմբագրության վրա կատարված հարձակման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie պարբերականի գրաասենյակի վրա կատարված հարձակումը: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի թվիթերյան միկրոբլոգում:
Պարբերականի տվյալներով՝ հարձակումը կատարվել է լույս կիրակի գիշերը: Նշվում է, որ հանցագործները կոտրել են խմբագրության դուռը, գողացել տեսախցիկներ ևւ երեք համակարգիչ, որտեղ պահվում են գաղտնի տեղեկություններ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



